Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Միհրան Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբո՞ւնքը

ՀՀ դատախազությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընցաթը կասեցնելու վերաբերյալ որեւէ ծանուցում չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանը դիմել է Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, իսկ նման դեպքերում կոնվենցիայի համաձայն գործում է անվերադարձելիության սկզբունքը։ Այսինքն՝ արտահանձնելու գործընթացով որոշում չի կայացվի, քանի դեռ չի որոշվել նրան ապաստան տալ-չտալու հարցը։

Իսկ որոշման գործընթացը բավական երկարատեւ է, եւ կարող է տեւել 2-3 ամսից՝ մինչեւ մեկ տարի եւ ավելի երկար: Դեպքեր կան, երբ մեր քաղաքացիների համար Եվրոպայում այն տեւել է մինչեւ 10 տարի: Բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչ ընթացք կստանա ՌԴ համապատասխան ատյանների կողմից՝ ԴԱՀԿ նախկին ղեկավարի հայցը՝ քաղաքական ապաստանի վերաբերյալ:

Այս համատեքստում զրուցելով ոլորտի մի շարք փորձագետների հետ՝ ներկայացնում ենք խնդրի վերաբերյալ օրենսդրական հիմնավորումները:

Պարզվում է՝ ՌԴ գործող ֆեդերալ օրենսդրությամբ առանձին սահմանում չունեն «քաղաքական ապաստան» եւ «քաղաքական փախստական» եզրույթները:

Ապաստանը պաշտպանության համակարգ է, որը տրվում է օտարերկրացիներին՝ փախստականի կարգավիճակով: Վերջինիս տրման հիմք է ծառայում 1951թ. Ժնեւյան կոնվենցիան, որն իրավական ոլորտում ամենահանրաճանաչ միջազգային գործիքակազմերից է, եւ որին Հայաստանը նույնպես անդամակցել է: Այնտեղ սահմանված է, թե ով է փախստական հանդիսանում եւ ազգային օրենսդրությունները հենց այդ սահմանումն են ընդունում եւ կիրառում:

Ըստ այդմ, ՌԴ օրենսդրությամբ փախստականն այն օտարերկրյա քաղաքացին է, ով ռասսայական, կրոնական, ազգային պատկանելության, քաղաքացիության, սոցիալական որոշակի խմբերի պատկանելության, քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ ունի, գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Այս համատեքստում քաղաքական հայացքները պատճառներից մեկն է, եւ ըստ էության, այս դեպքում ՀՀ քաղաքացի Միհրան Պողոսյանի պաշտպանը հենց քաղաքական մոտիվացիան է վկայակոչում:

Բնականաբար, ընթացակարգը ենթադրում է, որ իր ներկայացրած դիմումի հետ Միհրան Պողոսյանը պիտի ներկայացնի նաեւ դիմումում նշված հանգամանքների մասին վկայող ապացուցողական փաստեր: Բացի այդ, ՌԴ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները հարցազրույց են ունենում՝ պարզելու համար հալածանքի ենթարկվող անձի երկրում կատարվող գործընթացները, ինչպես նաեւ՝ որքանով են այնտեղ առկա հալածանքի հիմքերը:

Բայց սա էլ ամբողջը չէ, քանի որ ՌԴ Ոստիկանության համապատասխան կառույցները դիմումատուի ծագման երկրի, այս դեպքում՝ Հայաստանի եւ այնտեղ կատարվող պրոցեսների վերաբերյալ սեփական տեղեկատվությունն են հավաքում՝ համադրելով այն դիմումատուի ներկայացրածի հետ, եւ այս ամենի արդյունքում միայն որոշում՝ բավարարել թե՞ մերժել ապաստանի հայցը: Ի դեպ, ,«ապաստան հայցող»-ի կարգավիճակը ժնեւյան կոնվենցիայով է ընդունված, եւ նրան չի կարելի իր կամքից անկախ վերադարձնել իր քաղաքացիության երկիր: «Չվերադարձելիության» սկզբունքը անկյունաքարային նշանակություն ունի:

Նկատենք, որ եթե պատասխանը չի բավարարում հայցվորին, նա իրավունք ունի այն վիճարկել դատական կարգով: Նկատենք, որ Հայաստանում նույնպես այս հերթականությամբ ու կարգով են առաջնորդվում նմանօրինակ դիմումների դեպքում:

«Փախստականների մասին» ՌԴ ֆեդերալ օրենքի 5-րդ հոդվածով /Федеральный закон от 19 февраля 1993 г. N 4528-I”О беженцах”/ սահմանվում են բոլոր այն 10 դեպքերը, երբ ապաստան հայցողի դիմուը, ըստ էության, քննության չի առնվում: Օրինակ՝ եթե անձի հանդեպ ՌԴ տարածքում հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ քրգործ է հարուցված կամ եթե նա ՌԴ քաղաքացու հետ ամուսնություն ունի:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այդ մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին: Նա հայտնել է, որ դիմումն արդեն ներկայացվել է, որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահին առընթեր հանձնաժողովը: Նա պնդել է, որ Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում