Saturday, 25 07 2026
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»

Ռուսական լկտիության վերջը դրվեց․ արձագանքներ Արցախից

Ուկրաինայի Եվրամայդանում այս օրերին ընթացող իրադարձություններին ուշադրությամբ հետևել են նաև Լեռնային Ղարաբաղում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանն ու իրավապաշտպան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը շնորհավորեցին ուկրաինացի ժողովրդին հաղթանակի կապակցությամբ:

«Ողջ ժողովուրդն էր հետևում Ուկրաինայի դեպքերին, և ինչպես շատ-շատերը, այնպես էլ ես ուզում էի, որ ստացվեր այնպես, ինչպես եղավ, այսինքն՝ բարին հաղթեց չարին»,- մեզ հետ զրույցում ասաց Բադասյանը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը, 91 թվականից հետո ստեղծելով ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, վերջերս էլ՝ Մաքսային միությունը, ուզում էր իր կայսրությունը վերահաստատել ետխորհրդային տարածքներում, վերականգներ իր կայսերական տիրապետությունը, սակայն դա նրան չհաջողվեց․«Ռուսասատանը դա շատ կոպիտ ու գռեհիկ ձևով է անում, ուզում է ստրկացնել այդ երկրներին, ամենածանր վիճակում էլ Հայաստանն է այսօրվա դրությամբ գտնվում, Հայաստանից վերցրել է էներգետիկայի աղբյուրները, էլեկտրացանցերը, ջրի կառավարումն է ուզում վերցնել, և այսպես շարունակ: Ռուսաստանի լկտիությանը սահման գոյություն չունի հետխորհդային բոլոր երկրների հանդեպ: Հիմա Ուկրաինայի ժողովուրդը շնորհիվ իր ազատատենչության հաղթեց. սա պատահական չէ: Ուկրաինայի ժողովուրդն իրոք մեծ ժողովուրդ է: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի հետ ունեն մշակութային, պատմական ընդհանրություններ, Ուկրաինայի ժողովուրդը կարողացավ տարբերվել, նրա օրինակով անպայման կանկախանան հետխորհրդային մյուս բոլոր երկրները»:

Բադասյանի գնահատմամբ, ռուսական լծից հնարավոր է նաև առանց արյան ազատվել, դա կարող էին անել նաև ուկրաինացիները․«Ես կարծում, որ Ուկրաինայում էլ հնարավոր էր դա առանց արյան անել, սակայն իշխանությունները գնացին այդ քայլին, Յանուկովիչի ռեժիմը գնաց այդ քայլին, նա հասկացավ, որ տանուլ է տվել, բայց ուզեցավ արյան գնով հեռանալ: Լրատվամիջոցներում տեսա Գալուստ Սահակյանի ոչ կոռեկտ արտահայտությունն այդ մասին, եթե կոպիտ ասեմ՝ լկտիություն կանվանեմ: Նա ասում է, որ թույլ իշխանություն էր այնտեղ՝ դրա համար կարողացան վերցնել, իսկ Հայաստանում ուժեղ իշխանություն է, որը հնարավոր չի լինի վերցնել:

Մեզանում դեռևս չի հասունացել այդ պահը, բայց երբ հասունանա, զորքը կանցնի ժողովրդի կողմը, 88 թվականին եղավ այդպես, հայ պաշտոնյան, ՀՀ և Արցախի քաղաքացիները գրեթե ամբողջությամբ ժողովրդի կողքին կանգնեցին: Դա մեր արյան մեջ կա, բայց չի կարելի ահաբեկել ժողովրդին՝ ասելով մենք պետք է պահպանենք իշխանությունը։ Ինչպե՞ս եք պահպանում՝ մտնելով հասարակության գրպա՞նը, այսօր Հայաստանում ի՞նչ է կատարվում, կուտակայիան հայտնի դեպքերը խայտառակություն են պարզապես»:

Պատգամավորը կոչ արեց հայ իշխանավորներին նայել Յանուկովիչին և Ուկրանայի գլխավոր դատախազին ու մյուս նախարարաներին և այդ ամենից հետևություններ անել:

Ինչ վերաբերում է Մաքսային միության հետագա գործունեությանը, ապա, ըստ Բադասյանի, այն իմաստ չունի․ «Առհասարակ, այդ միության իմաստը կորած է հենց սկսվելու պահից, ինչպես ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, այդպես էլ սա, հնարավոր բան չէ. մեր մաքսային օրենքները պետք է ամբողջովին փոխվեն, Հայաստանն այդ կերպ կզրկվի զգալի եկամուտներից, դա կբերի գների թանկացման , որը մեզ ամենևին պետք չէ:

Սակայն պետք է նշեմ, որ այդ լկտիության մեջ Հայաստանը ինչ որ պետք է կորցներ, արդեն իսկ կորցրել է՝ դա Ռուսաստանի հետ 30 տարով գազային համաձայնագրի ստորագրումն է»:

Արցախի ընդդիմադիր «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, իրավապաշտպան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե դեռ մեկ ամիս առաջ է իր համար ակնհայտ եղել, որ Ուկրաինայի ընդդիմությունը կհաղթի․ «Եվ ես շատ ուրախ եմ, որ ուկրաինական ընդդիմության հաղթանակը , որն արտահայտվում էր ուկրաինական հասարակության անկոտրում կամքով ուկրաինական իշխանությունների ավտորիտար ռեժիմի դեմ և Ռուսաստանի նեոկայսերական քաղաքականության դեմ, վերջապես ստացավ իր ֆորմալ մարմնացումը: Եվ դա ոչ թե մի գաղափարի պայքարն է մյուսի դեմ, կամ հասարակության մի հատվածի պայքարը մյուսի դեմ, ինչպես մեկնաբանում են Ուկրաինայի իրադարձութունները ռուսական մի շարք ԶԼՄ-ներ:

Այդ հաղթանակն առաջին հերթին ողջ ուկրաինական հասարակության հաղթանակն է, որն ուզում էր իր թելադրած կանոններով և իր ընտրությամբ ապրել:

Հիմա շատ են խոսում այն մասին, թե իբրև Ուկրաինայում ձևովորված նոր իշխանությունը դելեգիտիմ է, և իբր Յանուկովիչը ժողովրդի կողմից ընտրված նախագահ էր:

Այո , Յանուկովիչը ընտրված էր ժողովրդի կողմից, բայց հիմա հենց այդ նույն ժողովուրդը ուզում է նրան դատել սեփական ժղոովրդի և մարդկության դեմ գործած հանցագործության համար»:

Օհանջանյանի խոսքերով՝ նրան ոչ թե Ռադան է իր պաշտոնից զրկել, այլ Եվրամայդանի ժողովուրդը․«Դա հանրային ալիք է, հանրության կամքը ցանկացած երկրում ամենաբարձր իշխանությունն է»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ տակտիկական առումով Ռուսաստանը պարտվել է Ուկրաինայի ճակատամարտը, և կառուցվածքով անհասկանալի միության՝ Մաքսային միության ընդլայնումը ևս տապալված է․ «Դա հասկանում են Ռուաստանում, հասկանում է նաև Ուկրաինայի ռուսալեզու հատվածը, որը, ի տաբերություն մի քանի ռուս քաղաքական գործիչների, ճնշող մեծամասնությամբ ցանկանում է ապրել ամբողջական Ուկրաինայում և լինել Կիևին և ոչ Մոսկվային լոյալ:

Ուկրաինայի իրադարձությունները փոխել են նաև շատ եվրոպական գործիչների, միջազգային կառույցների մոտեցումները հետխորհրդային երկրների խնդիրներին: Հիմա ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ մյուս միջազգային կազմակերպություներն ու ինստիտուտները հասկանում են ֆինանսական, մեթոդոլոգիական աջակցության կարևորությունը հետխորհդային երկրներում և ավելի ինստիտուցիոնալ, քան եղել է մինչ այժմ։

Եվ այդ առումով ես ավելի քան համոզված եմ, որ Եվրամիության հետ Ասոցացման Համաձայնագիրը նորից ակտուալ կդառնա ինչպես Եվրամիության անդամ երկրների, այնպես էլ Հայաստանի համար»,- ասաց նա:

Այս ամենի հետ մեկտեղ, մեր զրուցակիցը նշեց, որ Ուկրաինան հիմա գտնվում է դեֆոլտի շեմին, և իրավիճակը ուժային կառույցներում քաոսային է․ « Այս իրավիճակում Արևմուտքի կողմից ցանկացած օգնություն կարող է բավարար չլինել Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար, ինչն, անկասկած, հասարակության մեջ որոշակի հիասթափություն կառաջացնի: Հենց այդ պահին էլ կսպասի Ռուսաստանը, որ իր կորցրածը հետ բերելու քայլեր ձեռնարկի: Իհարկե, ձևով սա ավելի նման կլինի կարկանդակին, քան սեղմօղակին: Սեղմօղակը կարող է հաջորդել հենց այն պահին, երբ Ուկրաինան ինքը ձգվի դեպի Ռուսաստան:

Դա շատ լավ հասկանում են ինչպես ժամանակակից քաղաքական գործիչներն Ուկրաիանյում, այնպես էլ արևմտյան լիդերները: Առաջիկա ամիսների ընթացքում հայտնի կդառնա, թե ում քաղաքականությունը և տակտիկան կհաղթի:

Մի բան պարզ է, ուկրաիանական ժողովրդի ֆենոմենը և ոգու կամքը դեռ երկար տարիներ կհամարվի մարդկային ոգու տոկունության ամեամեծ ձեռքբերումը 21-րդ դարի սկզբին»:

Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին և ուկրաիանկան վերջին իրադարձությունների ազդեցությանը մեր երկրի վրա, ապա, ըստ Օհանջանյանի, Հայաստանի իշխանությունները և հասարակությունը պետք է դրանից ճիշտ հետևություններ անեն և նորովի նայեն ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին:

«Մաքսային միության հարցը, իմ կարծիքով, դեռ երկար ժամանակ կլինի անորոշ վիճակում, սակայն դրան սպասվում է այնպիսի ճակատագիր, ինչ ԱՊՀ-ին:

Հայաստանը պետք է օգտագործի հնարավորությունների ողջ պոտենցիալը իր զարգացման դիվեսիֆիկացիայի համար:

Հայաստանը ԱՀԿ-ի անդամ է և ցանկացած որոշում, ներառյալ Մաքսային միությանն անդամագրվելը, չպետք է հակադարձեն հասարակության և տնտեսության ազատականացման սկզբունքներին»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում