Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Ինչ է կատարվում ներսում

Ապրիլյան պատերազմի հերթական տարելիցը հայաստանյան հանրության շրջանում տվեց պատերազմի և խաղաղության թեմայով քննարկումների աշխուժացման հերթական առիթը: Այդ համատեքստում էլ ծավալվեցին խոսակցություններ հնարավոր պատերազմի վտանգի մասին, որի առնչությամբ շատերը խոսում են ուղղակի անխուսափելիության շեշտադրումներով:

Այստեղ իհարկե բավականին դժվար է վիճարկել այն, որ Արցախյան հարցի ներկայիս իրավիճակի պայմաններում, մինչև ատամները զինվող Ադրբեջանի պայմաններում մենք ապրում ենք պատերազմի մշտական վտանգի առկայությամբ: Մյուս կողմից՝ մենք թերևս պետք է պատասխանենք մի կողմից շատ ավելի պարզ, մյուս կողմից խորքային այլ հարցի՝ իսկ մենք արդյոք երբևէ ապրելո՞ւ ենք այլ պայմաններում: Ինչի՞ մասին է խոսքը:

Մենք գտնվում ենք մի ռեգիոնում, որը դարեր շարունակ եղել է աշխարհաքաղաքականության հանգուցային կետերից մեկը, համաշխարհային շահերի յուրօրինակ խաչմերուկ՝ իր բազմաթիվ ու բազմաշերտ քաղաքական և էթնիկ խնդիրներով: Խնդիրներ, որոնց մի զգալի մասն էլ անմիջականորեն առնչվում է մեզ՝ հայերիս: Արդյո՞ք փոխվելու է ռեգիոնը, օրինակ՝ ապրելու է միացյալ Եվրոպայի կյանքով: Սա մի հարց է, որին ճշգրիտ պատասխանելը չափազանց դժվար է: Եվրոպան էլ արյունալի բախումների ռեգիոն էր, որը, սակայն, ներկայումս լիովին հակադիր բնութագիրն ու հատկանիշներն է պարունակում: Հնարավո՞ր է դա Կովկասում: Այդ հարցի պատասխանը ամենևին պարզ չէ, իսկ Կովկասն էլ թերևս նույնիսկ այդ պայմաններում նույնական չէ Եվրոպայի հետ:

Փոխարենը, չունենալով այդ հարցերի պատասխանը, մենք ունենք հակառակի հարցում համոզվելու մի շարք ավելի նախադրյալներ՝ եզրակացնելու համար, որ մենք ապրելու ենք բարդ ռեգիոնում դեռ շատ երկար ժամանակ: Եվ այստեղ բանն ամենևին միայն Արցախի հարցը չէ, ու պատրանքային է կարծել, թե մեր պետական անվտանգության մարտահրավերները միայն դրա, այսպես ասած, չկարգավորվածությունից են ու «կարգավորումից» հետո նվազելու են:

Եվ ուրեմն, պատերազմի վտանգի սպառնալիքն էլ ավելի լայն է ու բազմաշերտ, քան լոկ Ադրբեջանը և դրա սպառազինվածությունը: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է լրջորեն վերագնահատենք մեր պատկերացումները ազգային անվտանգության, ռեգիոնալ անվտանգության մասին և ըստ այդմ՝ գանք տրամագծորեն հակառակ եզրահանգման առ այն, որ այդ վտանգների կանխարգելումը Հայաստանի ներսում է, ոչ թե դրսում որևէ աղբյուրի բացակայության մեջ:

Որքանով է Հայաստանն իր ներսում տնօրինում կանխարգելման ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեբանական տարրեր, բաղադրիչներ, կարողություններ: Ըստ դրա մենք կարող ենք դատել՝ պատերա՞զմն է ավելի իրական, թե՞ խաղաղությունը՝ թեկուզ հարաբերական:

Մենք լուրջ վրիպում թույլ կտանք, եթե այդ հարցում դատենք դուրս նայող հայացքով՝ ներսի փոխարեն: Սա չի նշանակում, որ չպետք է դուրս նայել, դիտարկել, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Հակառակը՝ դա պետք է անել անընդհատ, անդադար, բայց եզրահանգումների ելակետը պետք է լինի մեր ներս ուղղված հայացքը՝ թե դրսում տեղի ունեցողի հանդեպ որքան համարժեք է այն, ինչ մենք անում ենք մեր ներսում:

Ընդ որում, մեր ներս ասվածն այս դեպքում պետք է ներառի ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև Սփյուռքը՝ իր բազմաթիվ լոկալ «ներսերով»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում