Tuesday, 14 07 2026
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը դատապարտել է Սումգայիթի ջարդերը

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայտարարությամբ, որում դատապարտել է շուրջ 3 տասնամյակ առաջ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը:

«Ես այսօր ոգեկոչում եմ 31 տարի առաջ ադրբեջանցիների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ամենասարսափելի հարձակումներից մեկի՝ սումգայիթյան ջարդերի հիշատակը: 1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող հարյուրավոր հայ քաղաքացիներ սպանվել, բռնաբարվել, ստորացվել և նույնիսկ ողջակիզվել են զուտ էթնիկ պատկանելության պատճառով: Անմեղ հայերի դեմ այս անհիմն բռնությունը հրահրվել է Ադրբեջանի քաղաքացիների և պաշտոնյաների հակահայկական, թշնամական հռետորաբանության պատճառով»,- նշել է Փալոնը:

Ամերիկացի կոնգրեսականն իր հայտարարության մեջ շեշտել է, որ ավելի քան երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում մարդկության դեմ այդ հանցագործությունները կոծկելու և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները քողարկելու համար: Կոնգրեսականն առավել անհանգստացնող է համարել այն հանգամանքը, որ այս դեպքերի և նման այլ վայրագությունների մեղավորներն Ադրբեջանի կառավարության կողմից հռչակվել են ազգային հերոսներ:

«Չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչի և դատապարտի քաղաքացիական անձանց դեմ այս հարձակումները: Դրա համար էլ ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին` դատապարտելով այս սարսափելի կոտորածը: Ցավոք, Սումգայիթի ջարդերից մինչ այսօր ադրբեջանական կառավարության մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ շատ չի փոխվել: Մենք դեռ լսում ենք նույն կոշտ հռետորաբանությունը և ականատես ենք Արցախի Հանրապետության ժողովրդին ահաբեկելու մարտավարությանը: Եթե մենք չենք դատապարտում մարդկության դեմ հանցագործությունները և թույլ ենք տալիս, որ դրանք մնան անպատիժ ու չճանաչված, ապա դրանով մենք միայն հզորացնում ենք նրանց, ովքեր ձգտում են ապագայում ևս այս հանցագործությունները կրկնել: Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախաշեմին: Ես կշարունակեմ աշխատել «Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի» իմ գործընկերների հետ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչելու և դատապարտելու բռնության բոլոր գործողությունները այն մարդկանց հանդեպ, որոնք թիրախավորվել են զուտ իրենց գոյության պատճառով: Հուսով եմ, որ իմ գործընկերները կմիանան ինձ, որպեսզի մերժենք կոշտ հռետորաբանությունն ու ահաբեկումը և վերահաստատենք համընդհանուր խաղաղության հասնելու մեր հանձնառությունը»,- ասվում է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում