Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Միջազգային նորմը թույլ է տալիս, որ Կարեն Ղազարյանին տեղափոխեն Հայաստան

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը 2018-ի հուլիսի 15-ին գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՄԻՊ-ն արդեն գործընթաց է սկսել մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ինստիտուտի մակարդակով։

«Ես կոչ եմ անում մեր պետական մարմիններին սկսել այլ պետությունների հետ միջնորդավորած, արդեն դատապարտված Կարեն Ղազարյանի տեղափոխումը Հայաստան։ Այն, ինչ Ադրբեջանը չի ուզում պահանջել Արցախից, որովհետև Արցախը չճանաչված է, նա պահանջում է Հայաստանից, ընդ որում գիտենք՝ ինչի համար։ Հայաստանն ունի ամբողջ իրավունքը և մինչև անգամ պարտավոր է սկսել դատապարտյալին տեղափոխման գործընթացը այն պետության, որի քաղաքացին է ինքը։ Դա կարող է լինել և՛ Ռուսաստանի միջոցով, և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ ՄԱԿ-ի որևէ ինստիտուտի միջոցով։

Ըստ Մարդու իրավունքների նախկին պաշտպանի՝ արդարադատության նախարարությունը և գլխավոր դատախազությունը հենց այսօր պետք է քայլեր նախաձեռնեն։

«Այս ամենը ամբողջովին կեղտոտ թելերով կարված գործ է և հստակ հետապնդում է մեկ նպատակ՝ քանի որ այսօր Սումգայիթի ջարդերի օրն է, իրենք դա որպես ծիսակատարություն են անում այդ դատավճռով, և օրը պատահական չէ ընտրված։ Իհարկե, գործողությունները պետք է տեղի ունենային, բայց այս ցինիզմը և ծիսակատարությունը շատ բանի մասին են խոսում, նախ այն, որ Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, բացի դրանից՝ նա հակադրվում է նրանց ցուցադրաբար, և շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա այս հարցերը պատշաճ մակարդակի վրա բարձրացնել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նրա դիտարկմամբ՝ նախ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այդ մասին խոսի, միջազգային նորմը ոչ միայն թույլ է տալիս, այլ նաև հորդորում է, որ տեղափոխեն, ինչպես դա թույլ էր տալիս Ռամիլ Սաֆարովի դեպքում՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխել։

«Հորդորում եմ, որ հենց վաղվանից մեր պատկան մարմինները այս հարցով զբաղվեն, նրանք պարտավոր են դա անել, և սա ոչ միայն հավանական է, այլ սա ճանապարհ է, որը դժվար է մերժել»,- հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում