Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հայ փրկարարները հնարավորություն կունենան վերապատրաստվել եվրոպական լավագույն ԲՈՒՀ-երում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 18-ին կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են հունվարի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է 387 զանգ, որից 34-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

Երևան քաղաքի փրկարարական վարչությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 2866 զանգ, որից 215-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25971 զանգ, 214 դեպք-պատահար, որից 116-ը՝ արտակարգ բնույթի: Հ. Խանգելդյանը զեկուցել է նաև, որ աշխատանքներ են տարվում խուլ ու համր քաղաքացիների կողմից “SOS Systems” հավելվածն օգտագործելու հնարավորությունները զարգացնելու համար:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը զեկուցել է, որ շարունակվում է կրթօջախի միջազգայնացման գործընթացը: Կրթական ոլորտի համագործակցության նոր նախագծեր են մշակվում Գերմանիայի, Սերբիայի և Պորտուգալիայի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ:

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի հանձնարարականները վերաբերում էին տարածքային ստորաբաժանումների տարեկան ամփոփման պլաններին և հանձնարարականների կատարման ժամանակացույցին:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը տվել է մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին պարգևատրումների նոր ձևաչափի ներդրմանը, նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների տարեկան ամփոփումներին, մարզային փրկարարական վարչությունների ու հրշեջ-փրկարարական ջոկատների համար հողհատկացումներին, համազգեստի կրման կանոններին, փրկարար ծառայողների համար ՃԿՊԱ-ում արտոնյալ պայմաններով ուսում ստանալու հնարավորություններին և այլն:

Արտակ Նահապետյանը նշել է, որ համակարգում կան երկարամյա, անբասիր ծառայողներ, որոնք երբևէ չեն խրախուսվել, ուստի պարգևատրման ձևաչափը վերանայման կարիք ունի, և պետք է ներկայացվեն բոլոր արժանավորները: Տնօրենը նկատեց, որ խրախուսման են արժանի նաև համակարգում չաշխատող, բայց ծառայության զարգացման գործում ավանդ ունեցող քաղաքացիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում