Saturday, 25 07 2026
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

«Մոսկվան ատամ է ցույց տալիս». Միքայել Հարությունյանին չհանձնելն ունի քաղաքական մոտիվներ

Հատուկ քննչական ծառայությունը օրերս հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Ինչպես հայտնի է՝ Հարությունյանն անցնում է Մարտի 1-ի հայտնի 0038 հրամանի գործով, բայց գտնվում է Ռուսաստանում: ՌԴ իրավապահները նրա վրայից հանել են հետախուզումը ՌԴ տարածքում: Այժմ ՀՔԾ-ն ճշտում է, թե որ թվականից է Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի:

Մինչ այդ մասնագետները մտահոգություն են հայտնում՝ արդյոք Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացիությունն իրապե՞ս հիմնավոր է: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ գուցե նա ի սկզբանե հանդիսացել է ՀՀ քաղաքացի, իսկ ՌԴ-ի քաղաքացիությունը հետո է ստացել, ինչպես ՀՀ քաղաքացիներից շատերը՝ առանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու, և այդ հանգամանքն ուղղակի Կրեմլն օգտագործում է Մ. Հարությունյանին ՀՀ արդարադատությանը չհանձնելու և հովանավորելու և նաև քննությանը խոչընդոտելու նպատակով. «Որովհետև եթե նա ընտրողների ռեգիստրում գրանցված է, ապա ՀՀ ոստիկանությունը դրա համար պետք է ունենար պատշաճ իրավական հիմքեր»։

Արթուր Սաքունցն ընդգծեց՝ մեզ համար առաջնային պետք է լինի ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկությունը՝ արդյոք Միքայել Հարությունյանը հանդիսացե՞լ է ՀՀ քաղաքացի, թե՞ ոչ. «ԶՈՒ-ի ձևավորումից ի վեր նա ներգրավված է եղել պաշտպանական բնագավառում։ Նրա քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունը պետք է տա ոստիկանությունը, և սա այն ելակետն է, որից մեր հետագա դատողությունները պետք է ձևակերպենք։ Հարց է առաջանում՝ եթե նա եղել է ՀՀ քաղաքացի, հետո ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, արդյոք նա հրաժարվե՞լ է Հայաստանի քաղաքացիությունից, որովհետև նույնիսկ երկքաղաքացիության ճանաչումից հետո չի կարող միանգամից երկու պետության քաղաքացի լինել, որովհետև Հայաստանի ու Ռուսաստանի և ընդհանրապես որևէ երկրի միջև երկքաղաքացիության ինստիտուտի մասին միջպետական պայմանագիր ու կարգավորում չկա»։

Սաքունցը նշեց՝ եթե նա, ինչպես ՀՀ շատ քաղաքացիներ, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության անձնագիր, դա չի նշանակում, որ նա դառնում է Ռուսաստանի քաղաքացի. «Այդ դեպքում պետք է հրաժարվեր Հայաստանի քաղաքացիությունից, լինելով ՀՀ քաղաքացի՝ շատերը ձեռք են բերում Ռուսաստանի քաղաքացիությունը հիմնավորող անձնագիր, բայց դա բնավ չի նշանակում, որ նրանք դադարում են լինել Հայաստանի քաղաքացի։ Սրա վառ օրինակը զինծառայությունից խուսափածների նկատմամբ հարուցված քրեական գործերով և դրանց հիմքով հետախուզում հայտարարելու և ՌԴ-ում հավանական գտնվողների վերադարձի բնագավառում համագործակցոթյան փաստն է. եթե նույնիսկ նա Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի, համարվում է ՀՀ քաղաքացի և իր զինվորական պարտականությունը պետք է կատարի։ Սա որպես օրինակ եմ նշում, բայց հիմա հստակ հարց պետք է ձևակերպվի՝ երբ Միքայել Հարությունյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության անձնագիր, արդյոք դրա հետ միաժամանակ հրաժարվե՞լ է ՀՀ քաղաքացիությունից։ Իսկ դրա մասին վկայող իրավական փաստաթուղթը կարող է լինել ՀՀ նախագահի հրամանագիրը, որովհետև ՀՀ նախագահն է իր հրամանով դադարեցնում անձի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիությունը։ Եթե չկա նման իրավական ակտ, նշանակում է՝ նա մնում է ՀՀ քաղաքացի. անգամ ՌԴ անձնագիր ունենալը չի նշանակում, որ ՀՀ իշխանությունների համար հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի»։

Ըստ Սաքունցի՝ մենք վերջնական եզրակացություն կարող ենք տալ իրավական ակտերի հիման վրա. «Թե ինչքանով է ՀՀ իրավապահների համար հիմնավոր ՌԴ-ի տված այդ հիմնավորումը, որ նա Ռուսաստանի քաղաքացի է՝ այն պարագայում, որ նույն զինվորական ծառայության պարտականությունների հետ կապված Ռուսաստանը նման արգելքներ չի դնում և ընդհակառակը՝ աջակցում է Հայաստանի իրավապահ մարմիններին անձին հայտնաբերելու ու Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»։

Մեր զրուցակիցը նշում է՝ ակամայից ստեղծվում է տպավորություն, որ Ռուսաստանը Միքայել Հարությունյանին չի հանձնում քաղաքական շահագրգռվածություն ունենալով. «Եթե անձը նախագահին դիմում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հարցով, նա ներկայացնում է, որ նախապես դիմել է ՌԴ-ին քաղաքացիություն ձեռք բերելու համար։ ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա է, որ Ռուսաստանը տրամադրում է քաղաքացիություն։ Այսինքն՝ պետք է լինի նաև ՌԴ նախագահի հրամանագիրը՝ անձին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին։ Այս իրավական փաստաթղթերը պետք է առկա լինեն, ու դրա հիման միանշանակ եզրակացություն պետք է անել»։

«Կամ Միքայել Հարությունյանին նշանակողը խելքը գլխին չի եղել, որ այլ երկրի քաղաքացուն նշանակում է պաշտպանության նախարար. սոցապ նախարար նշանակելը մի բան է, պաշտպանության նախարար նշանակելը՝ այլ։ Չնայած նախորդ Սահմանադրությամբ չէր արգելվում այլ երկրի քաղաքացուն նշանակել նախարար, բայց եթե չկա արգելող դրույթ, չի նշանակում, որ երկրի պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող ոլորտում պետք է այլ երկրի քաղաքացու նշանակես։ ՀՀ նախագահը պարտավոր էր դա հաշվի առնել, ինչո՞վ ես վստահ եղել, որ այլ երկրի զինվորականի ես նշանակում քո պաշտպանական գերատեսչության ղեկավար, ինչո՞վ ես վստահ եղել, որ քո ռազմական գաղտնիքները չի հանձնելու իր պետությանը։ Նշանակում է՝ ՀՀ-ում գտնվող բոլոր դեսպաններին ու ռազմական կցորդներին կարող ես պաշտպանության նախարար նշանակել»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ոստիկանությունը բարձրացված հարցերի շուրջ պարզաբանումներ կներկայացնի։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց՝ ի սկզբանե, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձ կատարեց Միքայել Հարությունյանին վերադարձնել Հայաստան ու պատասխանատվության ենթարկել, Մոսկվան իր ատամները ցույց տվեց ու հասկացրեց, որ նրանից հեռու պետք է մնալ. «Բայց չնայած այս ամենին՝ պաշտոնական Երևանը շարունակեց փաստաթղթային մենամարտը ու ստացավ պատասխան, որ նա ՌԴ քաղաքացի է, ու Ռուսաստանը մտադրություն չունի տալ ՀՀ իրավապահներին։ Սպասելի էր, որ Մոսկվան իրեն նման կերպ կպահի։ Ես զարմանում եմ մեր իշխանությունների սադոմազոխիզմի վրա։ Լավ, տեսնում եք, որ պաշտոնական Մոսկվան նույնիսկ իր ճիվաղ մարդասպան Պերմյակովին չտվեց հայ իրավապահներին, Գյումրիում դաժանաբար ծեծի ենթարկված ու կնոջը սպանած զինվորին հայ իրավապահներին չի հանձնում… պաշտոնական Երևանը ի՞նչ է մտածում, որ ՀՀ իրավապահներին մարդասպաններին չհանձնած՝ պետք է իրենց հանձնի ՌԴ քաղաքացի գեներալին. սա մանկամտություն է կամ սադոմազոխիզմ»։

Գագիկ Համբարյանը նշում է՝ հարաբերությունները պետք է այլ մակարդակով կարգավորել ու անընդհատ «չափալախ» չուտել. «Հարցը անձինք չենք, հարցը մոտեցումն է, որ պետք է փոխվի։ Յուրի Խաչատուրովին դիտենք որպես ՌԴ-ի կողմից ստեղծված ռազմաքաղաքական խմբավորման ղեկավար, ի՞նչ արեցին մեր իշխանությունները տաք գլխով ու ի՞նչ ստացան դրա դիմաց։ Գեներալ Միքայել Հարությունյանը ևս պատահական մարդ չէ. հանրայնացնելով ու հանրային քննարկումներով հարց չի լուծվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում