Հնդկաստանի Մումբայի քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենահարուստ հարսանիքներից մեկը, որը շուրջ 100 մլն դոլար է արժեցել: Ամուսնացել են նավթային և հեռահաղորդակցական մագնատ Մուկեշ Ամբանիի 27-ամյա դուստրը՝ Իշան և նրա մտերիմ ընկերոջ որդին՝ 33-ամյա գործարար Անանդ Փրիավալը, փոխանցում է Bloomberg-ը:
Զույգի մի շարք հայտնի հյուրերի թվում են եղել նաև ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին: Հյուրերի թիվն այնքան մեծ է եղել, որ Ամբանին և Փիրավալը հինգ հինգաստղանի հյուրանոց են վարձակալել: Ուդայպուրի օդանավակայան առնվազն հարյուր չարթերային չվերթ է ժամանել:
Արարողությունը տեղի է ունեցել Ամբանիների 27 հարկանի առանձնատանը, որը մեկ միլիարդ դոլար է գնահատվում: Ի դեպ, Industries-ի 61-ամյա ղեկավարի կարողությունը 47 մլրդ դոլար է գնահատվում:
Հարսանիքին ներկա է եղել նաև երգչուհի Բեյոնսեն, որը 45 րոպե տևողությամբ համերգով է հանդես եկել:











































