Thursday, 23 07 2026
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Քոչարյանն ու ՀՀԿ-ն կմերժե՞ն, թե՞ կգրկեն միմյանց

Հանրապետական կուսակցությունը հայտարարել է «Մերժիր Նիկոլին» նախաձեռնության մասին: Համենայնդեպս, այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակը, թեև անկասկած է, որ դեռ հստակեցման անհրաժեշտություն ունի այն, թե տվյալ նախաձեռնությունն ինչ աջակցություն ունի ՀՀԿ ներսում, իսկ քանի որ կուսակցությունը ամենևին միասնական չէր նույնիսկ ընտրական մասնակցության հարցում: Դրան զուգահեռ, երեկ Երևանում մեկնարկել է մեկ այլ, այսպես ասած, շարժում, որը գալիս է նախկին իշխանությունից: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար նրա համակիրները սկսել են պիկետային, հանրահավաքային շարժում: Մեծ է հավանականությունը, որ այդպիսով Քոչարյանը կփորձի առնվազն շոշափել հանրային տրամադրությունները՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու իր հայտարարած ծրագրին ընդառաջ: Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն փաստորեն պայքարում են քաղաքական կենդանության համար, փորձելով գտնել առնվազն դրա նշաններ ապահովող ձևաչափեր: Եվ այստեղ հետաքրքիր է հարցը, թե արդյո՞ք երկու այդ նախաձեռնություններով նրանք մերժելու են մեկը մյուսին՝ իրական ընդդիմության համար, այսպես ասած, հայտարարված պայքարում, թե՞ ի վերջո Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն շարժվում են հանդիպակաց:

Այսինքն՝ ամեն դեպքում նրանք ակնհայտորեն շարժվում են հանդիպակաց, հարցն այն է՝ այդ շարժումը կավարտվի բախումո՞վ, թե՞ գրկախառնությամբ, և երկրորդն նախագահն ու Հանրապետական կուսակցությունը կդադարեն վիճարկել «միակի» հանգամանքը և կմիաձուլվեն մեկ կառույցում:

Առայժմ, սակայն, ակնհայտ է, որ երկու այդ ուժերը ոչ միայն չեն արտահայտում միասնականության մտադրություն, այլ հասկանալիորեն խանգարում են իրար, թերևս լավ պատկերացնելով, որ մեկը մյուսի համար կարող է առավելագույնը ավելացնել ֆինանսական ռեսուրսներ, բայց ոչ հանրային վարկ կամ աջակցություն:

Իհարկե, նախկին իշխող համակարգի տրամաբանության համատեքստում ֆինանսական ռեսուրսն է գերակայում հանրային ռեսուրսին՝ իր նշանակությամբ, կամ ֆինանսականն է հանրային ռեսուրսի ձեռքբերման ճանապարհը, սակայն ամբողջ հարցն այստեղ այն է, թե նոր իշխանությունն ինչպիսի արդյունավետությամբ և գործիքակազմով պետք է աշխատի և առաջ մղի հեղափոխության օրակարգը, որի առաջնային խնդիրներից ու նպատակներից մեկն էլ հենց այն է, որ Հայաստանում փողը դադարի լինել քաղաքականության մեջ, այսպես ասած, վարկանիշի հիմք, այլ դրան փոխարինեն կոնկրետ գաղափարները, արդիական վարքագիծն ու մտածողությունը և հանրությանը մատուցվող արժեքային առաջարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում