Thursday, 23 07 2026
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար

Ապագայում կձևավորվեն նոր կոալիցիաներ արդեն կոնկրետ գաղափարախոսական կոնցեպտների շուրջ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Պարոն Վարդանյան, դեռևս հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է որևէ իզմի, չի ընդունում որևէ իզմ։ Տեսակետ կա, որ այս ամիսների ընթացքում իշխանությունը լայն իմաստով ցույց տվեց, որ զուրկ է գաղափարական հենքից և առաջնորդվում է ոչ այնքան գաղափարական, որքան իրավիճակային կողմնորոշիչներով։ Ինչպիսի՞ն է քաղաքական դաշտի մնացած հատվածի վիճակը, որքանո՞վ են հռչակված ազատական, սոցիալդեմոկրատական և այլ գաղափարախոսությունները։

-Ես մի ճշգրտում կցանկանայի անել Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» դաշինքի այդ հայտարարության հետ, որ իզմ-երի ժամանակն անցել է։ Նման հայտարարություն կարծես թե արել է հիմնականում Նիկոլ Փաշինյանը, և մենք չգիտենք, թե արդյոք «Իմ քայլը» դաշինքի անդամները կիսում են այդ մոտեցումը և եթե կիսում եմ, որ մասն է կիսում, արդյոք բոլորն են կիսում, թե կան այլ տեսակետ ունեցողներ։ Այնպես որ այս հարցը դեռևս պարզաբանման կարիք ունի։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կծավալվի բավականին լուրջ բանավեճ այս հարցի շուրջ։ Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումը դեռևս չի նշանակում, որ «Իմ քայլը» չունի որևէ գաղափարական հենք։ Իմ դեռևս ոչ շատ խորքային հետազոտությունը ցույց է տալիս, որ «Իմ քայլը» կարծես թե աջ կենտրոնամետ գաղափարախոսական հենքի վրա է այս պահի դրությամբ։ Նաև պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումն ինքնին չի նշանակում, որ «Իմ քայլը» չպետք է ունենա որևէ գաղափարախոսական հենք։ Ուղղակի դա նշանակում է, որ այդ գաղափարախոսական հենքը կարող է ներառել տարբեր գաղափարախոսությունների առանձին դրույթներ,  լինել ավելի էկլեկտիվ։ Նկատի ունեմ, որ այն ավելի ճկուն է։ Ես մի քանի թեզ առաջ քաշեցի. առաջին թեզն այն է, որ չգիտենք դեռևս թե Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը որքանով է ընդունվում «Իմ քայլը» դաշինքի ներսում, որ չափով։ Նաև այն թեզը, որ կարծես թե աջ կենտրոնամետ գաղափարախոսության շրջանակներում է տեղավորվում «Իմ քայլի» կողմից հռչակված գաղափարները, արժեքները։ Երրորդն այն է, որ Փաշինյանի այդ հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ գաղափարախոսությունները հնացած են, և «Իմ քայլը» չունի գաղափարախոսական հենք։ Այդ գաղափարախոսությունն ավելի շատ էկլեկտիվ է և ներառում է իր մեջ տարբեր գաղափարախոսություններից տարբեր դրույթներ։

Ո՞ր ուժերը կարող են հավակնել գաղափարական որոշակի բևեռ դառնալուն։

-Հասկանալի չէ, թե գաղափարական բևեռ ասելով ինչ նկատի ունենք։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ուրույն գաղափարախոսությունը, և, բնականաբար, և ըստ իր գաղափարախոսության՝ նա առաջարկելու է քաղաքական գործընթացների ժամանակ որոշակի լուծումներ, նախագծեր, առաջարկներ և փաստացի մենք ականատես ենք լինելու, որ տարբեր առաջարկներ, որոնք ներկայացվում են տարբեր քաղաքական ուժերի կողմից համաձայն իրենց ուրույն գաղափարախոսության, այդ գաղափարները, առաջարկները, ծրագրերը բախվելու են։ Եվ, բնականաբար, «Իմ քայլ»-ի գաղափարախոսական մոտեցումը լինելու է դոմինանտ հասկանալի պատճառով՝ այն լինելու է մոտակա ժամանակաշրջանի հիմնական քաղաքական ուժն է լինելու։ Ինչպես նշեցի, դեռ պարզ չէ, թե «Իմ քայլ»-ի ներսում ինչպիսի մոտեցումներ կան այդ իզմերի հնացած լինելու թեզերի վերաբերյալ, և քանի որ «Իմ քայլը» բավականին բազմաշերտ է և իմ տպավորությամբ՝ «Իմ քայլ»-ում ներառված են ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան ուղղվածություն ունեցող անհատներ, և դա վաղը կամ մյուս օրը նույնպես հանգեցնելու է տարբեր գաղափարախոսությունների շուրջ ընթացող բանավեճերի առաջացմանը։ Եվ կարող է ստացվել այնպես, որ, օրինակ, «Իմ քայլ»-ի որոշ անհատների մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ ավելի համահունչ լինեն այլ կուսակցության ներկայացուցիչների մոտեցումներին։ Սա էլ շատ հետաքրքիր պրոցես է լինելու, և ես չեմ բացառում, որ ապագայում կձևավորվեն նոր կոալիցիաներ արդեն կոնկրետ գաղափարախոսական կոնցեպտների շուրջ։

-2019-ը այս առումով բյուրեղացման շրջան է լինելո՞ւ։

-Միանշանակ այո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում