Monday, 27 07 2026
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի

Երևանի համար Մինսկի խմբի առաքելությունն առաջնահերթություն է, Ադրբեջանի համար՝ ավելորդություն. փորձագետ

Թե հայկական, և թե ադրբեջանական կողմերը գիտակցում են, որ ղարաբաղյան բանակցություններն այլընտրանք չունեն. բայց եթե Հայաստանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն առաջնահերթություն է, ապա Ադրբեջանի համար այս ձևաչափն ավելորդություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը:

«Ազերիները կանեն ամեն ինչ՝ տապալելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Նրանք ամեն օր կրակում են սահմանին՝ ցույց տալու, որ Մինսկի խմբի գոյությունն անիմաստ է, այնինչ Հայաստանի համար բանակցությունների շարունակությունն առաջնահերթություն է: Մենք պետք է ասենք միջազգային հնարությանը՝ նայեք՝ ով է բանակցությունների շահագրգիռ կողմը: Միաժամանակ, միջազգային հանրությանը դժվար է ապացուցել, որ առաջինն ադրբեջանցիներն են կրակում, քանի որ ադրբեջանցիները պնդում են, թե հայերն են նախահարձակ լինում: Այնպես որ, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է մեխանիզմ գտնեն՝ միջազգային հանրությանը ցույց տալու իրական հրահրողին: Մինչև նման մեխանիզմ չհայտնաբերվի, Մինսկի խմբին դժվար կլինի որևէ բան ապացուցել»,- ասաց նա:

Հարցին՝ ձեռնտո՞ւ է արդյոք աշխարհին ղարաբաղյան պատերազմը, թե՞ այնուամենայնիվ՝ ոչ, Կայծ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ պատերազմ սկսելը կողմերից և ոչ մեկի շահերից չի բխում, մանավանդ, որ մոտենում են Սոչիի Օլիմպիական խաղերը: «Մի բան է պատերազմ սկսելը, մեկ այլ բան՝ ավարտելը: Միանշանակ, բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն թե Հայաստանից, թե Ադրբեջանից, և պետք չէ կարծել, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են լուծել բացառապես ղարաբաղյան հարցը: Այդ շրջանակում նրանք ունեն իրենց սեփական շահերը: Եվ քանի դեռ նրանց շահերը չեն խանգարվել, բախումները թող շարունակվեն: Սա շատ ցինիկ մոտեցում է, սակայն սա է իրականությունը»,- ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում