Thursday, 23 07 2026
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

ԵԱՏՄ խստացումները Հայաստանի վրա լուրջ ազդեցություն չեն ունենա. Սահմանափակումները մինչ այդ էլ կային

Թուրքիայից, Իրանից, Չինաստանից և այլ երկրներից ապրանք ներկրողները 2019 թվականի հունվարի 1-ից փաստի առաջ են կանգնելու։ Մանր բիզնեսով զբաղվողները ստիպված կլինեն կրճատել ներկրվող ապրանքի քանակը, քանի որ ԵԱՏՄ-ն խստացնում է երրորդ երկրներից իր անդամ երկրներ առանց մաքսատուրքի ապրանք տեղափոխելու կանոնները։ Նոր կանոնները հաստատվել են ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովում նոյեմբերի 1-ին։ Նոր փաստաթղթի համաձայն՝ 2019թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների անհատ քաղաքացիները երրորդ երկրներից կկարողանան առանց մաքսատուրք վճարելու առավելագույնը մինչև 500 եվրո արժեքով և 25 կգ–ը չգերազանցող ուղեբեռ ներկրել։ Սահմանված քանակը գերազանցող յուրաքանչյուր ապրանքի դիմաց քաղաքացին ստիպված կլինի ապրանքի գնի 30%-ի չափով մաքսատուրք վճարել։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԵԱՏՄ կանոնակարգերի այս խստացումները էականորեն ազդեցություն չեն ունենա Հայաստանի քաղաքացիների և մանր բիզնեսով զբաղվողների վրա, քանի որ մինչ այդ էլ կար սահմանված առավելագույն շեմ՝ երրորդ երկրներից առանց տուրքերի ներմուծման առավելագույն շեմը 1500 եվրո արժեքով էր և 50 կգ քաշով ուղեբեռն էր։ «Սա ոչ մի էական ազդեցություն չի ունենա մանր բիզնեսով զբաղվողների վրա։ Նոր բարդացումներ չեն լինի։ Կմնա այն, ինչ կար։ Մեզ մոտ՝ Հայաստանում, օրենքն ավելի խիստ էր, 400 եվրոն չգերազանցող էր, իսկ հիմա դառնում է 500 եվրո։ Ինչ-որ տեղ մի բան էլ 100 եվրոյի առավելություն կա։ Բայց շեշտեմ, որ դա վերաբերում էր վաճառքի համար չնախատեսված ապրանքներին, քանի որ եթե ապրանքը բացահայտ բերվում էր վաճառքի համար, կապ չունի՝ դա 10 եվրո էր, թե 60, պետք է մաքսազերծվեր։ Հիմա խոսքը անձնական օգտագործման համար բերվող ապրանքների մասին է»,- ասաց Գրիգորյանը։

Մեր դիտարկմանը՝ շատ դեպքերում մանր բիզնեսով զբաղվող մարդիկ հենց անձնական օգտագործման իրերի անվան տակ բերած ապրանք են վաճառում՝ խուսափելով մաքսատուրք վճարելուց, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ամեն ինչ էլ պատահում է, բայց դա մեծ չափերի չի հասնում, քանի որ անհնար է, ասենք, նույն հագուստի տարբեր չափերը բերել անձնական օգտագործման համար։ Ակնհայտ է, որ դա վաճառքի համար է։ Այնպես որ՝ ես կարծում եմ, որ այս նոր կանոնակարգերի հետ կապված մանր բիզնեսի ներկայացուցիչները մտահոգվելու ոչ մի խնդիր չունեն»։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս խստացումներն առանձնապես չեն ազդի Հայաստանի վրա. «Խնդիրն առավելապես վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանի քաղաքացիներին. սանկցիաների խստացման հետ կապված Ռուսաստանը սկսել է լուրջ բյուջետային պրոբլեմներ ունենալ, և հիմա իրենք աշխատում են օգտագործել անգամ չնչին շանսը, հնարավորությունը։ Իսկ քանի որ ԵԱՏՄ-ում առանցքայինը Ռուսաստանն է, ու այն հնարավոր զարգացումները, որ կարող են լինել Ռուսաստանի պետական պարտատոմսերի մեջ ներդրումներին, որոնք խստացվել են, և առաջիիկայում այդ մասով նոր խստացումներ են սպասվում, ապա դա կոմպենսացնելու համար Ռուսաստանը բեռը փոխանցում է անհատ քաղաքացիների կողմից վճարվող մաքսատուրքերի վրա, որի էֆեկտը այդքան էլ մեծ չի կարող լինել։ Հայաստանի մասով ռիսկեր առանձնապես չկան, քանի որ առանց այդ էլ մինչև 200 հազար դրամի շեմը կար, իսկ ներկա բարձրացումը այդքան էլ բարձր չէ»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում