Friday, 24 07 2026
Հայտարարություն. 1in.am
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ռոբերտ Քոչարյանի աննահանջ ստվերը. ինչ անի Ծառուկյանը

Առհասարակ քաղաքական դաշտում կա վակուում և խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո այդ վակուումը կհաղթահարվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, «ՌԻԱ Նովոստի» պարբերականին ասել էր, որ կստեղծի ընդդիմադիր կուսակցություն, որով կփորձի լրացնել ընդդիմադիր դաշտի մեծ վակուումը: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական վակուումի և արտահերթ ընտրությամբ այն հաղթահարելու մասին խոսել է Գագիկ Ծառուկյանի բիթքոինի մայնինգի նոր խոշոր կենտրոնի բացմանը մասնակցելիս: Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանը, լինելով խոշոր սեփականատեր, նաև խոշոր հավակնությամբ, նոր իրավիճակում քաղաքական ընդդիմության հավակնորդության հայտով կամ առնվազն այդպիսի ցանկությամբ լցված քաղաքական միավորի առաջնորդ է, այսինքն` ըստ էության, դե ֆակտո բիզնեսի և քաղաքականության սերտաճման խոշոր դրսևորում:

Ընդ որում` հատկանշական է մեկ այլ բան, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը, խոշոր հաշվով, ձևավորվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, և ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ այդ ձևավորմանը առարկայական մասնակցություն էր ունենում հենց նախագահական նստավայրը: «Բարգավաճ Հայաստան» քաղաքական նախագիծը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների առանցքային մաս էր, որով նախատեսվում էր 2007 թվականին իշխանությունից հեռացնել Հանրապետականին և այդպիսով նաև Սերժ Սարգսյանին թույլ չտալ դառնալ նախագահ, նրա փոխարեն առաջադրելով Վարդան Օսկանյանին: Իր հետնախագահական, այսպես ասած, առաջին տասնամյակի տարբեր հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանն անուղղակիորեն ակնարկել, բացահայտել է այդ պլանների մասին: Պլաններն ըստ էության ձախողվեցին, իսկ փլատակների տակ, խոշոր հաշվով, մնացին մի կողմից Գագիկ Ծառուկյանը, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական դաշտի կամ համակարգի հեռանկարը:

Գործնականում տասը տարի ԲՀԿ-ն դարձավ նախորդ իշխող համակարգի անվտանգության բարձիկ կամ բուֆեր, ՀՀԿ իշխանական կորպորացիայի համար անվտանգության, այսպես ասած, քաղաքական հավելյալ միջոց, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ ուղղակիորեն զրկված էր այդ հանգամանքի դեմ որևէ բան անելու հնարավորությունից, եթե անգամ ուներ ցանկություն: Գրեթե կասկածից վեր է, որ պլաններն իրականանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո սահուն կերպով դառնալու էր ԲՀԿ առաջնորդ, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ իր գործն անելուց հետո հեռանալու էր քաղաքականությունից: Սակայն իրադարձությունները զարգացան այլ, բոլորին հայտնի ընթացքով, հասնելով արդեն մինչև թավշյա հեղափոխություն և հեղափոխության արդյունքում մի իրավիճակ, երբ Ծառուկյան-Քոչարյան շահերը, մի կողմից, ուղիղ հակադրության մեջ են, մյուս կողմից՝ Ծառուկյանին որևէ կերպ չի հաջողվում ազատվել Քոչարյանի ստվերից: Պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդը այդ մասին լրագրողների հարցերից նյարդայնացել է՝ թերևս լավ պատկերացնելով, որ եթե անգամ հարցերը բարձրաձայն չհնչեն էլ, միևնույն է, դրանք լինելու են հասարակության մեծամասնության մտքում, անընդհատ:

Թավշյա հեղափոխությունից հետո «Բարգավաճ Հայաստանը» հայտնվեց երկիմաստ վիճակում: Մի կողմից, դաշտը բացվեց և ֆորմալ առումով ստեղծվեց իրապես քաղաքական պայքարի հնարավորություն, մյուս կողմից՝ սակայն տասը տարի ՀՀԿ, այսպես ասած, «անվտանգության բարձիկի» դերում հայտնված ուժը հեղափոխության արդյունքում ՀՀԿ իշխանությունից հեռանալուց հետո հայտնվեց իմաստազրկված վիճակում: Խորքային առումով նշմարվում է իմաստավորվածության մեկ ուղղություն՝ անվերապահ աջակցություն հեղափոխությանը: Հենց դա դադարեց, ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն իմաստազրկվում են, ու հենց դա դադարեց, անմիջապես հառնելու է Ռոբերտ Քոչարյանի ստվերը: Այդ իմաստով Հայաստանում քաղաքական վակուումի խորհրդանիշ դարձել է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը: Կլինի արտահերթ ընտրություն, թե ոչ, դե ֆակտո վակուումը չի վերանա, քանի դեռ դաշտում կլինի ԲՀԿ-ն: Գործնականում, մայնինգի խոշոր՝ ասում են, որ աշխարհում ամենամեծ կենտրոն ստեղծող Ծառուկյանը ինքը քաղաքական դաշտում այլ սուբյեկտների համար վերածվում է քաղաքական շահառություն-մայնինգի խոշոր կենտրոնի: Դա էլ քաղաքական վակուումի անսպառ աղբյուր է ընդհանուր համակարգի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում