Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ԱԱԾ պետը կախեց «թուրը». հրաժարականից մի քանի ժամ առաջ

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի պատվիրատուին: Վանեցյանը հայտարարել է, որ արտաքին գաղտնալսման վարկածը չեղարկված է, և գաղտնալսողն ու պատվիրատուն, այսպես ասած, ներսից են: Ավելին, նա հայտարարել է, որ լայն հանրությանը հայտնի մարդ է, իսկ նպատակն էր հասնել իր հրաժարականին: Վանեցյանն ասել է նաև, որ գաղտնալսողը ԱԱԾ-ից չի եղել:

Միևնույն ժամանակ ԱԱԾ պետն ասել է, որ պատվիրատուին պարզելով հանդերձ՝ այդուամենայնիվ, դժվար է այս փուլում պատվիրատուի հարցում հասնել իրավաբանորեն, այսպես ասած՝ փաստաթղթավորված ապացույցների: Արթուր Վանեցյանն ասել է, որ պատվիրատուն պարզված է, այսպես ասած, օպերատիվ տեղեկությունների մակարդակում: Այդպիսով, ԱԱԾ պետ Վանեցյանը փաստորեն ազդարարել է գաղտնալսման գործի ըստ էության բացահայտման մասին, որը, սակայն, դե ֆակտո վերածվում է ինչ-որ կերպ ներքաղաքական ներկայիս շրջափուլում, այսպես ասած, Դամոկլյան սրի, որը կախված է առայժմ անանուն շրջանակի գլխին, որի անունը գիտի փաստորեն իշխանությունը և կարող է, այսպես ասած, կռահումների տեսքով ունենալ կամ ենթադրել հասարակությունը:

Հատկանշական է, որ ԱԱԾ պետն այդ մասին ազդարարում է հենց հոկտեմբերի 16-ին, երբ սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հրաժարականը, այդպիսով՝ ԱԺ լուծարման գործընթացի մեկնարկը, երբ երկու շաբաթ Հայաստանը գտնվելու է բավականին արտառոց մի իրավիճակում: Այդ ժամանակի համար հնչում են մտահոգություններ, վտանգների և ռիսկերի մասին դատողություններ, որոնք վերաբերում են նախկին իշխող համակարգի, այսպես ասած, հնարավոր ռևանշային քայլերին:

Իհարկե ակնառու է, որ այդ վտանգներն ու ռիսկերը տեսականում լինելով հանդերձ՝ պրակտիկորեն դրանք բացառվել են դեռևս հոկտեմբերի 2-ի երեկոյան իրադարձություններից: Սակայն, այդուհանդերձ, անկասկած է նաև, որ արտառոց իրավիճակում իշխանությունն ու թավշյա հեղափոխության գործընթացը ունեն համակողմանի պաշտպանվածության և ապահովագրվածության անհրաժեշտություն, և հատկանշական է այդ առումով, որ Փաշինյանի հրաժարականից մի քանի ժամ առաջ ԱԱԾ պետը անում է հայտարարություններ՝ կապված գաղտնալսման գործի և դրա պատվիրատուի հետ, և կախում է թուրը ինչ-որ մեկի գլխին՝ ըստ էության ցույց տալով, որ գալիք երկու շաբաթներին վտանգը իրականում ոչ թե հասարակության գլխին է կախված, այլ այն շրջանակների կամ շրջանակի, որոնք կարող են մտածել հասարակության շահը վտանգելու և թավշյա հեղափոխության ամբողջական ավարտը ընդհատելու մասին:

Ընդ որում, այս դեպքում թերևս երկշաբաթյա ժամանակահատվածը, այսպես ասած, առաջին փուլն է, քանի որ թուրը կախված հնարավոր է համարել երևի թե մինչև դեկտեմբեր: Հարցն այն է, թե ինչ կլինի կախված թրի հետ դրանից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում