Thursday, 23 07 2026
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել

ԱՄՆ-ը դրական է գնահատում Հայաստանում տեղի ուենցող իրադարձությունները. պետք է խորացնել ռազմական համագործակցությունը

Միացյալ Նահանգներում հիմնականում դրական են գնահատում Հայաստանում տեղի ուենցող իրադարձությունները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ում չափազանց կարևորում են կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, մեծ հաշվով մարդու իրավունքների կոնտեքստում։ «Դա չափազանց կարևոր է։ Կարևոր է նաև մնացած բոլոր ոլորտներում, Միացյալ Նահանգներում արժեհամակարգը կարևոր երևույթ է, ժողովրդավարությունը կարևոր արժեք է։ Ողջունում են նաև այն գործընթացները, որոնք տեղի են ունենում օրենքի գերակայության համար, ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների համար, ուստի բնական է, որ միշտ պատրաստակամություն են հայտնում աջակցելու»,- նշել է աեմրիկագետը։

Նա նկատել է, որ աջակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են եղել՝ ամենատարբեր մակարդակներով, տարբեր գործիչների, թե օրենսդիր, թե գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից։ «Ընդհանուր առմամբ Հայաստանում գործընթացների վերաբերյալ, նոր իշխանության նկատմամբ կա հետաքրքրություն, Միացյալ Նահանգներում փորձում են հասկանալ, թե Հայաստանն ինչ արտաքին քաղաքական ուղենիշ է որդեգրելու, արդյոք փոխվելու է արտաքին քաղաքականությունը, որը վարել ենք վերջին տասնամյակում»- նշել է Սարգսյանը։
Ըստ ամերիկագետի, հայ-ամերիկյան օրակարգում մեծ նշանակություն պետք է սկսի ունենալ ռազմական համագործակցությունը, և երկկողմ բիզնես կապերի ամրապնդումը։ «ԱՄՆ վարչակազմն ու նախագահ Թրամփն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ազգային անվտանգությանն ու տնտեսության զարգացմանը։ Սա նշանակում է, որ հաջորդ երկու տարիներին նրանց համար առանձնահատուկ են լինելու այս երկու ուղղությունները։ Ասում եմ երկու տարի, բայց պետք է հաշվի առնել, որ Թրամփը արդեն պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին և մեծ շանսեր ունի վերընտրվելու համար»,- նշել է նա և հավելել, որ Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը ռազմական ոլորտում. «Օրակարգային կարևոր հարցեր կարող են լինել Հայաստանի հնարավոր աջակցությունը Աֆղանստանում, խաղաղապահ առաքելություններում ներգրավվածության մեծացում, ահաբեկչության դեմ պայքարը որպես առանձին ուղղություն»։

Ըստ Սարգսյանի, մեր հարևաններից Վրաստանի հետ ԱՄՆ-ը ունի ռազմավարական հարաբերություններ, Վրաստանը դարձել է անփոխարինելի գործընկեր ԱՄՆ-ի համար, Ադրբեջանը ևս դաշնակից պետություն է դարձել, մանավանդ Աֆղանստանի քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։ «Ադրբեջանի տարածքով են տեղափոխվում զենք, զինամթերք ու զինվորականներ, ուստի Ադրբեջանը լուրջ արժեք է ներկայացնում ԱՄՆ-ի համար, և անհրաժեշտություն կա, որ Հայաստանն էլ լուրջ աշխատի այդ ոլորտում, և խորացնի հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը, թե երկկողմ, թե միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- նշել է ամերիկագետը։

Խոսելով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշման մասին՝ Սուրեն Սարգսյանը նշել է, թե իրականում ԱՄՆ-ում բացասաբար է ընդունվել այդ որոշումը։ «Սիրիան կարևոր և զգայուն թեմա է ԱՄՆ-ի համար։ Պատժամիջոցները ՌԴ-ի և Իրանի դեմ հենց Սիրիայի պատճառով են կիրառվում։ Սիրիան լուրջ խնդիր է ԱՄն-ի և ռազմավարական դաշնակից Իսրայելի համար։ ԱՄՆ գնահատականն այն է, որ Ռուսաստանը ապակայունացնում է տարածաշրջանը Սիրիայում իր գործողություններով։ Երբ Հայաստանը ուղարկում է մասնագետներ, մեծ հաշվով հասկանում ենք, որ թեև ասվել է, որ Հայաստանի դրոշի ներքո են գործուղվելու, բայց պետք է հաշվի առնենք, որ ՊՆախարարը հայտարարել է, թե հայ զինվորականներին Սիրիայում աջակցություն են ցուցաբերելու ՌԴ ներկայացուցիչները։ Նույնիսկ եթե համագործակցությունը հումանիտար բնույթի է, Վաշինգտոնում դրական արձագանք չի գտել։ Ուստի Հայաստանը պետք է լրջորեն աշխատի, որ հայ-ամերիկյան օրակարգում այս հարցը լինի, բացատրենք, որ զինվորականներ ուղարկելը որևէ կերպ ուղղված չի լինելու ամերիկյան շահերի դեմ»,- նշել է Սուրեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում