Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Հայաստանը ՖՄԿ նոր, բայց վստահ ու հպարտ անդամ է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը:Այս մասին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Միկաել Ժանի այցը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, ուստի պատահական չէ, որ մեր քննարկման հիմնական թեման հենց գագաթնաժողովն է: Քննարկել ենք այն գերակայությունները, որ կան մեր ու ֆրանկոֆոն երկրների օրակարգում»,- նշեց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվի բազմազանության և ֆրանսերենի տարածման լծակ կարևոր դեր ունի Հայաստանի համար: Նրա համոզմամբ՝ լեզուն կարևոր գործիք է՝ առաջ տանելու ընդհանուր արժեքները, նպատակները, համագործակցությունը: «Ֆրակոֆոնիան հարուստ է իր անդամակցությամբ, իր մեջ ներառում է աֆրիկյան մայրցամաքի, հարավային, հարավ-արևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի երկրներ, որոնք աշխատում են միասին, օգտագործում են համագործակցությունն ընդհանուր արժեքներն առաջ տանելու համար. դրանք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդասիրությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա շեշտեց, որ հենց այդ արժեքներն առաջ տանելու շուրջ են կառուցված գագաթնաժողովի գերակայությունները: «Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ 2018-2020 թվականների մեր նախագահության ընթացքում: Վստահ եմ, որ գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար: Փորձում ենք որքան հնարավոր է ցույց տալ մեզ ու մեր մշակույթը, արժեքները»,- ասաց Մնացականյանը:

Չբացելով բոլոր փակագծերը՝ նա ընդգծեց, որ գործընկեր երկրների հետ ավարտին են հասցվում բանակցությունները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվելիք փաստաթղթի շուրջ: Նա հայտնեց նաև, որ ընդունվելու են կարևոր բանաձևեր կանանց ու տղամարդկանց իրավահավասարության, երիտասարդության թեմաներով: Գումարվելու է նաև տնտեսական ֆորում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Բացի այդ, Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-12-ը գործելու է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ շուրջ 40 տաղավարներում ներկայացվելու է հայկական մշակույթը, արվեստն ու արհեստը: Եզրափակիչ համերգին հանդես են գալու ֆրանկոֆոն աշխարհի տարբեր աստղեր:

«Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է և պատասխանատվություն: Մենք Ֆրանկոֆոնիայի նոր, բայց բավական վստահ ու հպարտ անդամ ենք և մեր գործունեությամբ ու անդամակցությամբ փորձում ենք բազմակողմ համագործակցության այս հարթակն օգտագործել՝ առաջ տանելու այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են անդամ պետությունները Ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- հայտարարեց արտգործնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում