Tuesday, 14 07 2026
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին

Ընդդիմության խնդիրը հայ-ռուսական սեղանին. 30 տոկոսի թնջուկը

Նիկոլ Փաշինյանի այսօր Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ հայ-ռուսական հարաբերությունների և սպասվող քննարկումների առնչությամբ ամենաբազմազան դիտարկումներին և գնահատականներին թերևս արժե ավելացնել մեկը, որը շոշափելիորեն դուրս է մնացել հիմնական պրիզմայից: Որպես Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպման քննարկումների, և ընդհանրապես նոր իրավիճակում հայ-ռուսական հարաբերության որոշակի վերաֆորմատավորման գործընթացի առանցքային թեմաների և օրակարգերի առարկա դիտարկվում են երկկողմ հարցեր, եվրասիական ինտեգրացիոն նախագծերի, ԵՏՄ, ՀԱՊԿ առնչվող հարցադրումներ, իսկ ներքին համատեքստում էլ դիտարկվում են Ռոբերտ Քոչարյանին, Մարտի 1-ին վերաբերող խնդիրներ:

Իրականում, սակայն, արժե թերևս ուշադրություն դարձնել ներքին համատեքստում առկա մի կարևոր հեռանկարին, որը մեծ հավանականությամբ կարող է լինել Հայաստանի նոր իշխանության և Ռուսաստանի քննարկումների առարկա, առաջացնել Հայաստանի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրության որոշակի դրսևորումներ: Խոսքը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության և, ըստ այդմ, հնգամյակի հեռանկարում նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորման մասին է, որտեղ արդեն զուտ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը զգալիորեն նվազում և դառնում է ընդամենը մի դրվագ, գլոբալ խնդրի մի «աքսեսուար»:

Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն և գործադիր իշխանափոխություն, սակայն խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում բաց է հենց խորհրդարանական մեծամասնության հարցը և միայն այդ հարցի լուծումն արդեն կտա ամբողջական պատկեր և հնարավոր կլինի խոսել նոր ստատուս-քվոյի մասին: Իսկ այստեղ արդեն խնդիրը միայն մեծամասնությունը չէ, քանի որ շատ կարևոր է, թե ինչպիսին է լինելու նաև խորհրդարանի փոքրամասնությունը: Ովքե՞ր են ներկայացված լինելու խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական միավորից բացի: Դեռ ինքնին հարց է, թե ինչպիսին է լինելու այդ միավորը, ինչ ուժերից է կազմված լինելու՝ դաշի՞նք է լինելու, ինչ բաղադրությամբ, ինչ առանցքով, թե՞ գնալու է ընտրության ՔՊ-ն: Դրանից բացի՝ հարց է, թե բացի այդ ուժից ովքեր են ներկայացված լինելու խորհրդարանում որպես, այսպես ասած, փոքրամասնություն՝ նկատի ունենալով հատկապես այն, որ ըստ Սահմանադրության և օրենքի՝ խորհրդարանի, այսպես ասած՝ մեկ երրորդը կամ երեսուն տոկոսը պետք է լինի ընդդիմություն: Իսկ Ռուսաստանին, որը խիստ զգայուն է Հայաստանի ներքին ստատուս-քվոյի հարցում և կշարունակի մնալ այդ վիճակում դեռևս տարիներ, անշուշտ հետաքրքրում է ոչ միայն հարցը, թե ով է լինելու իշխող մեծամասնություն: Մոսկվան չի կարող չհետաքրքրվել ընդդիմության հարցով, որովհետև նրա համար այստեղ նույնպես անհրաժեշտ է կայուն և կանխատեսելի իրավիճակ: Սրան զուգահեռ հասկանալի է, որ անհնար, կամ չափազանց բարդ է պատկերացնել, որ 30 տոկոս կազմի, ասենք, Ռոբերտ Քոչարյանը, թեկուզ ՀՀԿ հետ միասին, կամ թեկուզ ԲՀԿ հետ միասին, անգամ ՀՅԴ-ն վրադիր:

Իհարկե, այն, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է արտահերթ ընտրությանը մասնակցելու «ենթադրելիության» մասին, հուշում է, որ Քոչարյանն էլ լավ է պատկերացնում առաջիկայում Հայաստանի հարցում օրակարգային խնդիրը և այդ խնդրի առկայությունը նաև հայ-ռուսական օրակարգում: Դրա համար է նա իր «ենթադրելի» մասնակցության մասին խոսում ռուսական «Սպուտնիկի» եթերում, ներկայացնելով այսպես ասած նոր ստատուս-քվոյում տեղ ունենալու հայտ և անգամ առաջարկելով Մոսկվային դիտարկել իրեն որպես կոնսոլիդացիոն կենտրոն: Սակայն խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի համար ավելի հավանական է թվում հակառակ էֆեկտը՝ որքան շատ ուժեր կոնսոլիդացվեն նրա շուրջ, այնքան դա ավելի շուտ կազդի այդ ուժերի հավաքական վարկի նվազման, քան Քոչարյանի հավաքական վարկի ավելացման վրա: Եվ այդ իմաստով, մեծ հավանականությամբ, կա խնդիր, որ դժվար է գտնել մեկ ուժ, որը կփակի 30 տոկոս ընդդիմությունը: Ըստ այդմ` այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ ուժեր պետք է կազմավորեն ընդդիմությունը՝ նվազագույն 30 տոկոսը, ինչի շուրջ կարող են կոնսոլիդացվել այդ ուժերը, որպես ընդդիմություն: Դա կլինի արտաքի՞ն, թե՞ ներքին որևէ գաղափար կամ նախաձեռնություն: Սրանք կարևորագույն հարցեր են և որքան էլ, իհարկե, սա Հայաստանի ներքին գործն է, Հայաստանի քաղաքացիների քվեարկության իրավունքը՝ առավել ևս, որ հենց այդ իրավունքի ինստիտուցիոնալ իրացման միջավայրի ձևավորումն է թավշյա հեղափոխության օրակարգի առանցքային հարցերից մեկը, միևնույն է, «ռեալ պոլիտիկի» հարթության վրա անխուսափելի է այդ հեռանկարների հարցում հայ-ռուսական բարձր մակարդակի քննարկումների հանգամանքը:

Ռուսաստանը, անկասկած, կանի հնարավորը՝ առնվազն, որպեսզի Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը չունենա անսպասելի արդյունք, չունենա անակնկալ: Դա ամենևին չի նշանակում, որ այսօր Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում քննարկելու են հենց դա, սակայն խորքային առումով հայ-ռուսական հարաբերությունը ներկայիս փուլում աստիճանաբար անցնելու է հենց այդ խնդրի ազդեցության դաշտ, որովհետև, խոշոր հաշվով, երկու կողմի համար անորոշությունը ավելի շուտ կենտրոնանում է այստեղ, որովհետև արտաքին քաղաքական և անվտանգային որևէ խորքային հարցում անորոշություն, թերևս, չի էլ եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում