Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Նրա և նրա ոհմակի տեղը բանտն է»․ «Սասնա Ծռերը» մերժում են Քոչարյանի վերադարձը քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի տեղը բանտն է, ի՞նչ քաղաքականություն, ինչ կուսակցություն, նա ոճրագործ է, իշխանությունը բռնությամբ, կեղծիքով յուրացրած ոճրագործ է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությունը նոր ստեղծվելիք «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը նման կերպ գնահատեց։

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Քոչարյանը հայտարարել է․ «Եթե խոսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։

Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին։ Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա հարցրեք այդ կուսակցություններին։ Կարծում եմ`վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց կրկնում եմ` իրենց փոխարեն ես չեմ կարող այսօր որևէ բան ասել»։

«Նրա և նրա ամբողջ ոհմակի տեղը բանտն է, որը հետո փոխանցեց Սերժ Սարգսյանին ու ոհմակին։ Մեր ժողովուդրը պատասխան տալու է դրան։ Չի հաջողվելու շրջել պատմության ընթացքը, չի ստացվելու»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։ Անդրադառնալով Քոչարյանի այն մտքին, թե իր հենարանը լինելու են մարդիկ, ովքեր գնահատում են իր պաշտոնավարման տարիները, Վարուժան Ավետիսյանը նշեց՝ Քոչարյանի պաշտոնավարմանը ժողովուրդն իր գնահատականը տվել է 2008 թվականին՝ խաղաղ ձեռքերով զենքի դեմ պայքարելով։

«Ժողովուրդը իր բաց ձեռքերով պայքարել է զենքի դեմ, զոհեր տվել, այնպես որ դրան ավելացնելու բան չկա։ Նա խոսելու տեղ չունի։ Հիշեցնեմ փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքը, որ Քոչարյանը լրջանալու ու իր կարգավիճակը գիտակցելու կարիք ունի։ Իսկ եթե փորձում է օտար ուժերի դրդմամբ խժդժություններ սարքել երկրում, ժողովուրդն իր պատասխանն անպայման կտա»,-շեշտեց «Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը, ապա վստահորեն ավելացրեց՝ Քոչարյանը չի լինելու քաղաքական դաշտում, որ մտածենք՝ ի՞նչ է դրանից հետո լինելու, ինչպիսի՞ քաղաքական դաշտ է ձևավորվելու։

Ավետիսյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի քաղաքական սպեկտորում տեղ չկա, նա մերժվելու է․ «Իսկ հայտարարություններ կարող են անել բոլորը, շատ հեշտ է։ Ես էլ կարող եմ հայտրարել, որ Մարս մոլորակի վրա հիմնելու եմ 3 միլիոնանոց գաղութ, հետո՞։ Նա հենարան չունի , նրա հենարանը ոհմակն է, 5-րդ շարասյունը, որն այսօր, ցավոք սրտի, դեռևս կա Հայաստանում։ Հենարան պետք է ժողովրդի մեջ ունենալ։ Նրա նկատմամբ կա արդարացի ատելություն և պատասխանատվության ենթարկելու համազգային պահանջ։ Ուրիշ ոչինչ չկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում