Saturday, 25 07 2026
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Քոչարյանիզմն այլևս ավարտված է․ չարի վերջը մի փոքր հետաձգվեց

Այսպիսով, վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրա փաստաբանների դիմումը: Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Որոշումն անկասկած ունի իրավական և քաղաքական ասպեկտներ, նաև գուցե այդ ամենի միահյուսվածություն: Նախ՝ Վերաքննիչի որոշումը վկայեց, որ քաղաքական հետապնդումների, «վենդետայի» և «վակխանալիայի» վերաբերյալ Քոչարյանի համակիրների բարձրացրած աղմուկը բացարձակ կապ չունի իրականության հետ, քանի որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանն ուղղակի քաղաքական պատվերի ազդեցության տակ կկայացներ կալանավորումը շարունակելու որոշում՝ մերժելով փաստաբանների բողոքը:

Այդպիսով, հենց փաստաբանների քաղաքական բնույթի հայտարարություններն ու գնահատականները, այսպես ասած, պայթեցին, և պարզվեց, որ իրականում Քոչարյանի գործը արդարադատության, ոչ թե հաշվեհարդարի տիրույթում է: Բանն այն է, որ իրավիճակը ուշագրավ է դառնում նաև ներքաղաքական դաշտում: Քոչարյանի ազատ արձակումը ստեղծում է քաղաքական նոր իրավիճակ: Մի կողմից՝ թվում է, որ երկրորդ նախագահը տոնում է իր, այսպես ասած, առաջին հաղթանակը հեղափոխության նկատմամբ, մյուս կողմից՝ նա դուրս է գալիս հալածյալի դերից, և ըստ այդմ՝ առաջանում է հարց, թե որն է լինելու երկրորդ քայլը, իսկ այստեղ կարծես թե նա հայտնվում է բավականին երկիմաստ վիճակում՝ այդ վիճակում դնելով նաև բոլոր նրանց, որոնք այս օրերին ձեռնամուխ եղան նրա պաշտպանությանը՝ դրանում տեսնելով հին դիրքերի վերականգնման հույս: Այսպիսով, մարտի մեկի գործում Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները դադարում են դիտարկվել միայն իրավական տիրույթում, վերաքննիչի այսօրվա որոշումը, ինչքան որ կոնկրետ իրավական ձևակերպում ունի, նույնքան էլ քաղաքական: Oրվա թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Սարո Սարոյանը, իրավապաշտպան Մարիա Պողոսյանը և ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

Ս. Սարոյանի դիտարկմամբ՝ Ռ. Քոչարյանին վերագրվող մեղադրանքը թեև իրավական տիրույթում է, և այս գործում իրավական բաղադրիչը շատ մեծ է, սակայն հանրապետության նախագահի կարգավիճակն արդեն իսկ քաղաքական խնդիր է առաջ քաշում: «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը քաղաքական անակնկալ է»,- նշեց քաղաքագետը: Ս. Սարոյանի դիտարկմամբ՝ նոր խափանման միջոց կլինի, բայց ազատության մեջ Քոչարյանը մեծ ազդեցություն կունենա գործի վրա:

Կ. Ռուբինյանի խոսքով՝ Քոչարյանին ազատ արձակող դատավորն օբյեկտիվ չէ. «Անսպասելի էր նախ այն, թե ինչու հենց այդ դատավորին հանձնվեց գործը, ակնհայտորեն արդարադատութույն տեղի չի ունեցել, որովհետև այդ դատավորը կախյալ է ինչ-ինչ հանգամանքներից, նա պարոն Քոչարյանի երկարամյա աշխատակիցն է եղել, անշուշտ, դա կաշկանդող հանգամանք է»:

«Պաշտպանները շեշտադրում են անում ոչ թե Քոչարյանի անմեղության վրա, այլ նրա, որ «ընդատյա չէ և իմունիտետ ունի». ընդ որում՝ խոսքն այն մարդու մասին է, որը ժողովրդի կողմից նախագահ չի ընտրվել և կեղծել է Սահմանադրությունը, կեղծ տեղեկանք է ներկայացրել և կեղծելով էլ դարձել է նախագահ. դա սահմանադրական կարգի տապալում է»,- նշեց Կ. Ռուբինյանը:

Մարիա Պողոսյանի խոսքով՝ Քոչարյանի պաշտպանները իրավական հաղթանակ տարան, բայց Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը ժողովրդի կոկորդին են: «Արդյո՞ք պարոն Քոչարյանը երբևէ ընտրվել է ժողովրդի կողմից. ընտրված նախագահն է ունենում անձեռնմխելիություն, ոչ թե այն նախագահը, ով կատարել է հանցագործություն, գողացել և յուրացրել է ժողովրդի իշխանությունը: Ճտերն աշնանն են հաշվում. փաստաբանները ճակամարտը հաղթել են, պատերազմը՝ ոչ»,- նշեց Մ.Պողոսյանը: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Քոչարյանի գործում իրավական կազուս կա:
«Ժողովրդի դեմ սուր բարձրացնողը սրից էլ կընկնի. քոչարյանիզմն ավարտված է»,- ընդգծեց Մ. Պողոսյանը: Կ. Ռուբինյանը հավելեց. «Չարի վերջը մի փոքր հետաձգվեց. լիահույս եմ, որ չարը պատժվելու է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում