Wednesday, 22 07 2026
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ

Արվում է առավելագույնը ընտրացուցակները պատշաճ տեսքի բերելու համար. Մնացական Բիչախչյան

«Անկախ ընտրական գործընթացներից՝ մենք մշտապես աշխատում ենք ընտրական ցուցակները մաքրելու ուղղությամբ, բայց ոստիկանապետի հանձնարարականից հետո այդ գործընթացը նոր թափ է ստացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Նրա խոսքով՝ այդ նպատակով իրենք հիմա իրազեկման աշխատանքներ են տանում, իրազեկում են քաղաքացիներին, որ եթե, օրինակ,  քաղաքացին վաճառել է բնակարանը, տեղափոխվել է այլ վայր, ապա սահմանված ժամկետում անպայման տեղյակ պահեն անձնագրային ծառայությանը իրենց փաստացի հաշվառման մասին: Քանի որ, եթե օրինակ՝ վաճառել են իրենց բնակարանը ու գնացել, իսկ իրենց բնակարանում հաշվառման մեջ են մնացել նախկին սեփականատերերը, դա Ընտրական օրենսգրքի առումով չի համարվում անճշտություն նույն ընտրողների ցուցակները կազմելու տեսանկյունից:

«Մենք ընտրողների ցուցակը վարում ենք բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկությունների հիման վրա. քանի դեռ անձը չի դիմել հասցեափոխության համար, մենք հասցեափոխություն չենք կատարել, և անձը մնացել է հաշվառման մեջ հենց այն վայրում, որտեղ իր նախկին բնակության վայրն է: Հետևաբար, թեև դա Ընտրական օրենսգրքի և ընտրությունների ցուցակի իմաստով չի համարվում ոստիկանության մեղավորությունը, և չի կարող համարվել անճշտություն, այնուամենայնիվ՝ այդտեղ նույնպես մենք քաղաքացիներին հորդորում ենք, որպեսզի դրանով ապահովվի նաև հանրային վստահությունը: Շատ ժամանակ մարդիկ, չգիտակցելով, թե ինչ են իրենցից ներկայացնում ընտրողների ցուցակները, շահարկում են այն, որ մարդիկ տարիներ շարունակ բնակվում են այլ հասցեում, սակայն մնացել են հաշվառման մեջ»,- ասաց Բիչախչյանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալ մաքուր ընտրական ցուցակներ, Բիչախչյանը պատասխանեց. «Բնակչության պետական ռեգիստրը միշտ զարգացում ապրող գործընթաց է: Չի կարելի մեկ օր արթնանալ ու ասել՝ ամեն ինչ իդեալական է, և անելիքներ չկան: Այստեղ նույնպես թյուրընկալումից և թյուրըմբռնումից խուսափելու համար ուզում եմ նշել, որ երկրից բացակայելու պարագայում, եթե անձի տվյալը կա ընտրողների ցուցակում, դա ոստիկանության մեղավորությունը չէ, և չի համարվում անճշտություն:  Բայց ոստիկանապետը տվել է հստակ հանձնարարական՝ կատարել բոլոր գործողությունները, միջոցառումները, որոնք կբերեն ընտրողների ցուցակներում անճշտությունները բացառելու և ցուցակները բերելու մաքուր տեսքի»,- ասաց Բիչախչյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում