Tuesday, 14 07 2026
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին

Տրանսպորտի նախարարությունը ՀՅԴ-ին առաջարկում է ներգրավվել «Հյուսիս-հարավ»-ին առնչվող գործընթացներում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակին առաջարկում է ներգրավվել «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող գործընթացներում:

Այս մասին ասված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի բաց նամակի պատասխանում, որը տարածել է նախարարության լրատվական ծառայությունը: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության և հանրության ուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչների միջև մինչ այս արդեն տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում հանգամանալից պարզաբանումներ են տրվել նրանց կողմից հրապարակայնորեն բարձրացված յուրաքանչյուր հարցադրման վերաբերյալ։ Բացի այդ, նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լայն համագործակցության՝ ծրագրի վերաբերյալ նրանց տրամադրելու ցանկացած փաստաթուղթ (բացառությամբ, եթե դրանց տրամադրումը և/կամ հրապարակումը օրենքով կամ պայմանագրերով սահմանափակված չեն)։

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ծրագրի պատասխանատուները շահագրգիռ են, որպեսզի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հետ կապված ցանկացած հարց պատշաճ պարզաբանված լինի ինչպես հետազոտական գրասենյակի, այնպես էլ հանրության համար։

Ի դեպ, հանրության հետ սերտ համագործակցության պատրաստակամության մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Նախարարը խոսել էր հանրային հարթակ ստեղծելու մտադրության մասին, որտեղ ներգրավված անձինք կմասնակցեն այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում նախարարության աշխատանքների շրջանակներում։

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչներին ևս առաջարկում ենք ներգրավվել նախարարին կից ձևավորվելիք հարթակում, մասնակից դառնալ նախարարության, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող գործընթացներին։

Տեղեկացնենք նաև, որ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պահանջած տվյալների մի մասը տեղադրված է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում»,- ասված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում