Tuesday, 14 07 2026
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

Մարտի 1-ի գործին զուգահեռ պետք է բացահայտվի նաև Հոկտեմբերի 27-ը․ հարցաքննվողների շղթան մեծ է լինելու․ քննարկում «Առաջինում»

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Պն նախկին նախարար Միքայել Հարությունյանը. այս մասին հայտնել է Հատուկ քննչական կոմիտեն։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության:

Այսօր շատ շրջանառվող մյուս կարևոր տեղեկատվությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է՝ մեղադրվելով մի տղամարդու դաժան ծեծի ենթարկելու մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանն այսօր մասնակցեցին քաղաքագետ Աղասի Ենոքյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Այսօրվա իշխանավորները հեղափոխության առաջին օրվանից մինչև հաղթանակ հայտարարել են, որ օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ և անձեռնմխելիներ չեն լինելու, անգամ եթե իշխանության մեջ են,- նշեց Վարդան Հարությունյանը:- Եվ եթե այսօր ԲՀԿ-ի ներկայացուցիչներն իրոք այդ հանացագործությունն արել են, ապա շատ ճիշտ են նրանց նկատմամբ կիրառված գործողությունները՝ հետախուզել, փնտրել, գտնել և պատասխանատվության ենթարկել, առվել ևս, որ նրանք կապված են մեծ քաղաքական ուժի ղեկավարի հետ, որը հայտարարեց , որ միանում է այն հեղափոխությանը, որը ջնջում է օրենքի առջև անհավասարության գիծը»:

Աղասի Ենոքյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իսկապես կարող է լինել Փաշինյանի քաղաքական թիմի լուրջ մրցակիցը. «Եվ պետք է նրան հիշեցնել, որ կան որոշակի խնդիրներ նրա հետ կապված, առաջին քայլը եղավ բարեգործության մասին օրենքը, որն այս կուսակցությունը կհանի ընտրությունների ժամանակ, երկրորդ քայլը այն է, որ սա հիշեցում է այն մասին, որ ԲՀԿ-ում ևս կան օլիգարխիկ ռիսկեր: Այս միջադեպը նաև հուշում է, որ Մարտի 1-ին զինվորական հանդերձանք հագած և ցույցի ճնշմանը մասնակցածների թվում էին Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները և թիկնազորի ղեկավարը նույնպես այնտեղ ունեցել է լուրջ դերակատարում»:

«Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին ներկայացրած մեղադրանքին, ապա դա ավելի ճիշտ մեղադրանք է նախկին իշխանություններին: Մարտի 1-ը, իմ կարծիքով, Հայաստանի պատմությա մեջ յուրահատուկ դեպք է, այդպիսի դեպք մեր պատմության մեջ երբևէ գրանցված չի եղել, երբ որ իշխանությունները կկրակեն խաղաղ ցուցարարների վրա և զոհեր կլինեն: Երկրորդ՝ իշխանության բռնազավթման, սահմանադրական կարգի տապալման մասին է խոսքը, նրանք այդ եղանակով տապալեցին մեր ժողովրդի ընտրություն անցկացնելու իրավունքը: Մարտի 1-ի բացահայտումն սկսվել է, սա դեռ սկիզբն է: Մարտի 1-ի ոճիրը իր խարանն է դրել մեր պատմության վրա»,- նշեց իրավապաշտպանը:

«Ես կուզենայի, որ Մարտի 1-ին զուգահեռ բացահայտվեր նաև Հոկտեմբերի 27-ը, որովհետև այս երկու հակապետական, հակասահմանադրական գործողություններն ամբողջովին խաթարեցին Հայաստանի կյանքը»,- ընդգծեց քաղաքագետը:

Կարեն Քոչարյանի և քննարկման մյուս մասնակիցներին կարծիքով՝ Մարտի 1-ի բացահայտումների գործընթացում հարցաքննվողների շղթան մեծ է լինելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում