Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Աշխարհն ասում է՝ իրար հետ բարիշում են, մենք ինչու գնանք խանգարենք. ՀՅԴ-ն՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն ոչ այն տարբերակով, ինչպես առաջարկվում է: Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր «ճանապարհային քարտեզ»։

«Մենք նման «ճանապարհային քարտեզից» տեղյակ չենք, ինչպես և նախորդ բոլոր փաստաթղթերից։ Նման դեպքերում մենք տեղեկանում ենք շատ անսպասելի և գիշերային որոշումներից հետո։ Ամեն դեպքում, մեր մոտեցումները հայ-թուրքական հարբերությունների հարցում չեն փոխվել։ Մենք, բնականաբար, դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ այն գնով, որն առաջարկվում է մեզ և որոնց, ըստ էության, տուրք տվեցին այս իշխանությունները ու գնացին, ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություններ, որով մենք շատ լուրջ գին ենք վճարում՝ սերունդների հաշվին»,- ասաց նա։ Ռուստամյանի խոսքով՝ այդ արձանագրությունը պետք է բաղկացած լիներ երկու մասից. կարճ պետք է գրվեր՝ հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ և դրանցով փորձելու ենք լուծել երկու պետություների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները, ոչ թե նախասահմանվեր՝ ինչ ուղղությամբ պետք է լուծվեն, որպեսզի դրանք հօգուտ Թուրքիայի լուծման տրամաբանություն ունենային։ Առանց նախապայմանների ներկայացնելն, ըստ ՀՅԴ անդամի, արդեն իսկ կլիներ Հայաստանի կողմից Թուրքիային մեծ զիջում, քանի որ ի վերջո Հայաստանն այն միջազգային պահանջատեր սուբյեկտն է, որն իրավունք ունի պահանջել Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում Թուրքիայի կողմից:

«Երբ մենք դա չենք դնում, դա արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի կողմից և պետք է գնահատվեր ըստ արժանվույն՝ թե՛ միջազգային հանրության կողմից, թե՛ Թուրքիայի կողմից, ավել զիջումների անհրաժեշտություն չկար։ Հիմա ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ առաջարկություներ կան։ Իհարկե, դեմ ենք Թուրքիայի ցանկացած ձևով միջնորդությանը ԼՂ հարցին, որովհետև դրանից լավ հոտ չի գալիս։ Թուրքիան ինչու պետք է մասնակցի այդ բանակցություներին, այն էլ կողմ դառնա ամբողջական միջնորդական մակարդակով, իհարկե՝ դա վտանգ կլինի Հայաստանի շահերին»,- ասաց նա:

Հարցին՝ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցն այս համատեքստում տեսնո՞ւմ է, արդյոք այսպիսով հերթական փորձը չի՞ արվում Թուրքիայի կողմից՝ ԼՂ հարցի կարգավորման դաշտ մտնելու, Ռուստամյանը պատասխանեց, որ Թուրքիային միշտ էլ ձգտում է մխրճվել այդ դաշտ, և դա երբեք էլ նորություն չէ. Թուրքիան անընդհատ այդ հարցն իր օրակարգում ունեցել է, ավելին, այս արձանագրությունից հետո նա ավելի սկսեց ակտիվացնել այդ միջնորդական ձևաչափ ձեռք բերելու ջանքերը, արդյունքում սահմանը չբացվեց, իսկ Թուրքիայի հիմնական բացատրությունն այն էր, որ իմաստ չունի այս մի սահմանը բացել, եթե մյուսը (Հայաստան-Ադրբեջան սահմանը) փակ է, և դա պետք է դիտվի մեկ ամբողջական փաթեթի մեջ։ «Եթե ուզում է միջազգային հանրությունը տեսնել այստեղ համագործակցություն և փոխշահավետ տնտեսական տարածքի առաջացում, ապա պետք է ինքն էլ նպաստի, որ այդ երկու սահմանները միաժամանակ բացվեն։ Իսկ դա նշանակում է Ղարաբաղի հարցի լուծում. սրանով նրանք նախապայման են դարձրել Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- ասաց նա։ Պատգամավորը հավելեց՝ հիմա նրանք դրանից չեն հրաժարվելու, ինչ «ճանապարհային քարտեզ» էլ առաջարկվի, ինչ մանիպուլյացիաներ էլ առաջարկվեն, ոչինչ չի փոխվելու, որովհետև Թուրքիան մենակ չի թողնելու իր եղբորը՝ Ադրբեջանին, որի հետ բազմիցս հայտարարել են՝ մեկ ազգ են, երկու պետություն, և բնականաբար, բացել սահմանը՝ նշանակում էր չճանաչել Հայաստանը որպես ագրեսոր երկիր՝ ինչպես դա ներկայացնում է Ադրբեջանը, իսկ դա էլ նշանակում է թուլացնել Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում։

«Թուրքիան սա լավ հասկանում է, և բնական է՝ չէր գնա դրան։ Ես չեմ հասկանում, թե ինչ ձևեր պետք է գտնել, որպեսզի Թուրքիան հրաժարվի այս ամենից, դա բացարձականապես անիմաստ է, որովհետև ասում եմ՝ թուրք-ադրբեջանական ռազամավարական շահերը նույնն են։ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն, ըստ էության, ֆիասկոյի է ենթարկվել, որովհետև բոլոր հարևանների հետ Թուրքիայի պրոբլեմները սրվել են, ոչ թե վերացել են: Միայն Հայաստանը չէ, այլև՝ Սիրիա և այլն, և կտեսնենք, որ այդ գաղափարն իրականություն չդարձավ»,- ասաց նա։ Ռուստամյանի խոսքով՝ «գուցե»-ներով պետք չէ խոսել, պետք է հասկանալ, որ քանի Թուրքիան չի փոխվել որպես քաղաքակիրթ երկիր, ավելին՝ չի հրաժարվել նեոօսմանյան ու պանթուրքիստական քաղաքականությունից, մենք պրոբլեմ ենք ունենալու այդ երկրի հետ։ Ցեղասպանության ճանաչման հարցը, ՀՅԴ անդամի խոսքով, միայն անցյալի հարց չէ, այլև ներկա ու ապագա սերունդների անվտանգության ապահովման հարց. նրանք հասկանում են՝ 100-ամյակն է մոտենում, փորձելու են քայլեր կատարել, տպավորություն ստեղծել, այդ խնդրին արդար և ազնիվ մոտեցում ցույց տալ։ «Եթե հիշեք, բոլոր հոբելյաններից առաջ Թուրքիան միշտ նման քայլեր անում է, 90 ամյակին էլ այդպես էր, 95 ամյակին էլ, որովհետև մտածում է, որ կարող է ալիք առաջանալ միջազգային ճանաչման, որն իսկապես հնարավոր է, և հոբելյանների ժամանակ այսպես կտրուկ փոփոխություններ լինում են միջազգային կազմակերպությունների մոտ, տարբեր երկրներում, և փորձում են կանխել դա։ 90 ամյակին հայտարարել էին, որ «հայկական ցունամին վտանգ է Թուրքիայի համար», հիմա 100 ամյակը նման խնդիր է դնում իրենց առաջ, և իրենք փորձելու են նորից խաբել մեզ, սա է խնդիրը»,- ասաց նա: Ռուստամյանը հույս հայտնեց, որ իշխանություններն անցյալից դասեր կքաղեին, եթե իրենց փորձով անպայման չհամոզվեին, որ թուրքը մնում է թուրք։ Նրա խոսքով՝ հիմա գոնե իշխանությունները տեսան, թե ինչի հանգեցրեց այս «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Ըստ ՀՅԴ անդամի՝ մենք չստացանք այն, ինչ ակնկալում էինք, չստացանք, բայց փոխարենը Թուրքիայի ակտիվացումը ստացանք, միջազգային հանրությունն էլ ասում է՝ իրար հետ բարիշում են, մենք ինչու գնանք խանգարենք, և սրանով Թուրքիան բավական լուրջ չեզոքացրեց իր նկատմամբ լուրջ հարվածները, հիմա պետք է վերադառնանք ելակետին։ Այդ ճանապարհին պետք է օր առաջ հրաժարվել այս արձանագրություներից, և սա կլինի լուրջ նշան՝ թե Թուրքիային և թե միջազգային հանրությանը:

«Թուրքիային ինչ-որ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների մասով՝ ստացավ ստորագրություններից, հիմա վավերացման հետ կապված՝ ինքը փորձելու է ստանալ ավելին՝ Ղարաբաղի հետ կապված հարցում միջնորդական հնարավորություններ: Թուրքիան երբեք չի գնա իր ռազմավարական շահերի ոտնահարմանը։ Ամեն ինչ կարող է անել, երևութական թատերական ներկայացումներով տպավորություն ստեղծել, որ ինքը կողմնակից է հարցի լուծմանն ու կարգավորմանը, այսինքն՝ քաղաքակիրթ երևա, նա դիմակներ ունի ինքը իր մոտ և տարբեր դիմակներ արագ կարողանում է հագնել, բայց երբեք էությունը չի փոխվում, քանի որ նա չի հրաժարվել իր ռազամավարական շահերից»,- ասաց նա։

Դաշնակցությունը պատրաստվում է բողոքի ցույցերով դիմավորել Թուրքիայի ԱԳ նախարարին: Ռուստամյանի խոսքով՝ նրանց գալ-գնալուց իրենք որևէ լավ բան չեն ակնկալում, որովհետև չի փոխվում նրանց ռազմավարությունը, քանի որ ցանկացած պարագայում «նրանք նեոօսմանիզմի ռազմավարությունն են իրականացնում, որտեղ չի տեղավորվում Հայաստան պետության գոյությունը, սա պետք է հասկանալ»։ Իսկ քանի չի փոխվել ռազմավարությունը, ոչ մի լավ բան չպետք է ակնկալել, ընդհակառակը պետք է հասկանանք, որ քանի նա չի ճանաչել Ցեղասպանությունը և չի զգացել ու հատուցման խնդիր դրել, Թուրքիան մնում է մեր թիվ մեկ վտանգներից մեկը՝ ազգային անվտանգության առումով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում