Thursday, 23 07 2026
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին

Բակո Սահակյանի պատասխան հարվածը

Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Գրեթե միաժամանակ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները։ Չնայած հրաժարականից հետո հրավիրված ասուլիսում Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե դա իր անձնական որոշումն է և որ դա արել է հանուն բարեփոխումների արագացման, ակնհայտ է, պետնախարարի փոփոխությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանի ռազմավարական որոշումն է ստեղծված բազմաշերտ քաղաքական իրավիճակում։ Այս քայլերով նա պատասխանում է Ստեփանակերտում հունիսի 1-ից սկսված բողոքի ակցիաների մասնակիցներին ու նրանց թիկունքում կանգնածներին։ Նրանք պահանջում էին ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը, մինչդեռ Բակո Սահակյանը նրանց տալիս է ավելին՝ ոչ միայն պահանջված հրաժարականները, այլ նաև միանգամից պետնախարարի հրաժարականը։

Երկու օր առաջ, երբ Ստեփանակերտում լարվածությունը հասել էր գագաթնակետին, հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է։ Դա հանգստացրեց ցուցարարներին, ովքեր որոշեցին, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել, ժամանակ տալ իշխանություններին պահանջները կատարելու համար։ Իշխանությունը, Բակո Սահակյանը մեկ քայլ առաջ անցավ՝ պաշտոնանկ անելով ոչ միայն ուժայիններին, այլ փաստացի վարչապետի կարգավիճակ ունեցող պետնախարարին։

Սա իհարկե էապես կլիցքաթափի լարված մթնոլորտը Արցախում և կչեզոքացնի այն վտանգները, որոնք առաջացել էին Ստեփանակերտում ծավալված ներքին խմորումների պատճառով։ Բակո Սահակյանը զգացել է այդ խմորումների ավելացման, ավելի լայն ընդգրկուն ստանալու պոտենցիալը և որոշել է հրաժարվել մասից՝ ամբողջը պահպանելու համար։ Մյուս կողմից, սակայն, պետնախարարի հրաժարականը կարելի է համարել Արցախի իշխանության հանձնման կամ տրանսֆորմացիայի սկիզբ. ըստ ամենայնի, տեղի ունեցածից հետո Բակո Սահակյանը հրաժարվել է նաև 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունից, ինչն ակնհայտ էր դեռ Արցախում սահմանադրական փոփոխությունների մեկնարկի ժամանակ։ Հրաժարվելով այդ մտադրությունից և պաշտոնանկ անելով Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանը թերևս փորձում է ժամանակ շահել։ Արդեն ոչ թե իր իշխանության երկարաձգման, այլ թերևս իրավահաջորդի որոնման ու պատրաստման նպատակով։

Այս պահին, իհարկե, նրա հնարավոր իրավահաջորդների անունները տեսանելի չեն, թեև Արայիկ Հարությունյանը քաղաքականության մեջ ակտիվ դերակատարում ստանձնելու իր այսօրվա ասուլիսում ցույց էր տալիս, որ ամենահավանական թեկնածուն կարող է լինել հենց ինքը։ Հասկանալի է՝ մինչև վերջին իրադարձությունները Արցախի նախագահը չի ունեցել իրավահաջորդ ունենալու խնդիր և իր երկարաժամկետ ծրագրերը կառուցել է նաև 2020 թվականից հետո նախագահի պաշտոնում մնալու հաշվարկով։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը փոխել է այդ ծրագրերը։ Բակո Սահակյանի ամենահավատարիմ թիմակիցը համարվող Արայիկ Հարությունյանի հեռացումը, ըստ էության, իշխանության հեռացումի մեկնարկի խորհրդանիշն է։ Մյուս կողմից, սա, թերևս, լավագույն ճանապարհն է ինչպես Արցախում տեղի ունեցած միջադեպի ու դրա արդյունքում առաջացած լարվածության հաղթահարման, այնպես էլ այդ երկրում ժողովրդավարության հաստատման ճանապարհին։ Բակո Սահակյանը դա փորձում է անել վերևից։ Այն, որ Բակո Սահակյանը ժամանակ է ստացել իրավահաջորդ գտնելու ու պատրաստելու համար, ամենևին չի նշանակում, թե Արցախի հաջորդ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է հենց այդ իրավահաջորդը։ Ճիշտ հակառակը, հանրային ճնշումն ու այդ ճնշման հետ հաշվի նստելու իշխանության պատրաստակամությունը, որը խիստ պետականամետ դիրքորոշում է, կարող է հիմք ստեղծել Արցախի այլ քաղաքական ուժերին ու անհատներին ևս ապագա իշխանության ձևավորմանը մասնակցելու համար։ Ի դեպ, այս հարցում կարող է առանցքային լինել ԼՂ-ի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի պարագան։ Եթե մինչև 2020 թվականը նա ազատ արձակվի, ինչի պահանջով պերմանենտ ակցիաները շարունակվում են, ապա Բաբայանը կարող է հավակնել Արցախի նախագահի պաշտոնին մեկուկես տարի անց։ Լավ է դա, թե ոչ, քննարկման այլ նյութ է։ Պարզապես այսօր այդ սցենարը տեսանելի է։ Արցախում նոր իշխանության ձևավորմանը կարող են հավակնել իհարկե նաև այլ ուժեր, ու անհատներ։ Մասնավորապես այդ հարցում միշտ հավակնություններ է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը համարվում է Սերժ Սարգսյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։

Արցախում կարող է ուղղակի կամ միջնորդված շահեր ունենալ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում, այդ շահերը կարող են համընկնել ու դրսևորվել հենց նույն Սամվել Բաբայանի թեկնածության տեսքով։ Ամենակարևորը, սակայն, Արցախի անվտանգության համար այդ երկրում իրական ժողովրդավարության, բոլորի համար հավասար կանոնների, ազատ մրցակցության պայմանների ապահովումն է, ինչի հիման վրա էլ կձևավորվի նոր իշխանությունը։ Իսկ մինչ այդ պետք է արձանագրել, որ Արայիկ Հարությունյանի և ուժայինների հրաժարականով Արցախի իշխանությունը կատարեց շատ համարժեք քայլ, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով՝ հասցնելով պատասխան հարված, և գնդակը հեռացնելով իր դաշտից։ Ըստ ամենայնի, ոչ այնքան տևական ժամանակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում