Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Նոր կառավարությունը սխալ չի գործել՝ իրավական տեսանկյունից․ ամերիկահայ փաստաբան

Հայ իրավաբանների միության տարեկան համաժողովին, որն օրերս տեղի ունեցավ Արցախում, մասնակցում էր նաև Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համաատենապետ Կարո Ղազարյանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունը գերազանց հիմք ունի, և այնտեղ այդ ուղղությամբ աշխատում են շատ հմուտ կերպով: «Հաճախ խորհում ենք, որ Արցախը մեր օգնության կարիքն ունի, բայց մենք էլ Արցախի օրինակին հետևելու կարիքն ունենք: Եվ այդ իսկ պատճառով է, որ մեր հանդիպումները նամանավանդ Արցախի ԱԳՆ-ի, Գլխավոր դատախազի գրասենյակի, Գերագույն դատարանի հետ համագործակցության հանգամանք են ստացել»:

Միջադեպի առնչությամբ, որը տեղի էր ունեցել տարիներ առաջ, երբ «Հիմնադիր խորհրդարանի ավտոշարասյունը գնում էր Ստեփանակերտ, Կ. Ղազարյանը նշեց. «Դա ես կվերագրեմ ընդհանուր հայկական աշխարհին, բոլորս էլ մեղավոր ենք: Ճիշտ դրևսորում պետք է լինի, եթե մենք խոսում ենք առաջխաղացման, ինքնորոշման վերաբերյալ»:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում, համաօրինական է:
«Մարդիկ արդեն մի քիչ ավելի անկաշկանդ են՝ անելու այն, ինչն ավելի ճիշտ է և արդար»,- նշեց Կ. Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ դատավորը, ով մի քանի անգամ մերժում էր Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, վերջերս փոխեց նրա խափանման միջոցը:

Անդրադառնալով հարցին, թե չափազանցված չէ արդյոք այն, որ Ժիրայր Սեֆիլյանը, ըստ դատարանի վճռի՝ 10 տարի 6 ամիս պատիժ պետք է կրի՝ Կ. Զազարյանը նշեց. «Պատրաստ ենք գործի մանրամասներին ծանոթանալ և դրանից հետո միայն գնահատական կտանք»:

Դիտարկմանը, որ կան ժողովրդական հուզումներ, ժողովուրդը պահանջում է արդարացի մոտեցում՝ Կարո Ղազարյանն արձագանքեց. «Ես համաձայն եմ ժողովրդի ձայնին, Հայ իրավաբանների միությունը հետաքրքրված է այդ հարցով: Սակայն մինչև օրս այս նոր կառավարությունը սխալ չի գործել՝ իրավական տեսանկյունից»: Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ այս նոր զարթոնքը չպետք է կրկնի առաջին հանրապետության սխալները:

Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համաատենապետը կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռերի» խափանման միջոցը պետք է փոխվի. «Իբրև քրեական իրավապաշտպան, ես համամիտ եմ, որ խափանման միջոցները փոխվեն. նրանք չեն խոչընդոտելու դատաքննությունը, չեն «թռնելու» երկրից և վնաս չեն պատճառելու ժողովրդին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում