Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Հովիկ Աբրահամյանի տարօրինակ սովորությունները

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով երեկ մեկնել է Հնդկաստան, թե երեկ, թե այսօր ԱԺ նիստերը հիմնականում վարում էր Հերմինե Նաղդալյանը: Է. Շարմազանովը նիստերը վարում էր միայն այն ժամանակ, երբ Հ. Նաղդալյանը բացակայում է:

Եվ ընդհանրապես՝ վերջին շրջանում Հ. Աբրահամյանը իր բացակայության, անգամ ներկայության ժամանակ նիստերի վարումը փոխանցում է Հ. Նաղդալյանին: Մինչդեռ տարիներ շարունակ խորհրդարանում ընդունված է եղել, որ նման դեպքերում նիստը վարում է ԱԺ նախագահի առաջին տեղակալը, այս դեպքում՝ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս Հ. Աբրահամյանի բացակայության կամ ներկայության ժամանակ անարգել նիստեր էր վարում մինչև այս տարվա գարնանը՝ մինչև Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետի պաշտոնում նշանակվելը: Այս հանգամանքը, սակայն, ակնհայտորեն ծանր տարավ վերջին համապետական ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Հ. Աբրահամյանը: Եվ նա էլ իր հերթին խորհրդարանում ունեցած իր լծակներով սկսեց նկատելիորեն ճնշել Է. Շարմազանովին:

Հ. Աբրահամյանի և Է. Շարմազանովի հարաբերությունների առավել սրվեցին վերջերս Արարատի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ ընտրությունների օրը այդ քաղաք էր այցելել Է. Շարմազանովը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հ. Աբրահամյանն այս հանգամանքն էլ շատ ծանր է տարել, քանի որ Արարատը եղել է իր ազդեցության տակ գտնվող շրջան, որտեղ տեղական ընտրություններում ինքն է միշտ ազդեցություն ունեցել: Եվ այժմ նիստերի վարումը հիմնականում Հ. Նաղդալյանին փոխանցելն էլ այդ ճնշումներից մեկն է: Այդպիսով ԱԺ նախագահը ակնհայտորեն ցույց է տալիս, որ իր ազդեցության տակ չգտնվող ցանկացած պատգամավորի նա կարող է մեկուսացնել խորհրդարանական գործունեությունից:

Իսկ Հ. Նաղդալյանը ԱԺ-ում համարվում է այն պատգամավորներից մեկը, ով լիարժեքորեն կրում է Հ. Աբրահամյանի ազդեցությունն ու հովանավորությունը: Այդ հանգամանքից ելնելով՝ տիկին Նաղդալյանը վերջերս սկսել է թե յուրայինների, թե օտարների մոտ իրեն ավելի ծանրակշիռ մատուցել: Իսկ Հ. Աբրահամյանն իրենից հնարավորինս անկախ պատգամավորներին հազվադեպ է ներգրավում որևէ պաշտոնական այցերի, գործուղումների խմբերում: Ասում են, ԱԺ նախագահը երբեմն այնքան մանրախնդիր է դառնում, որ խորհրդարանի մեքենաներից օգտվող պատգամավորներին մեքենաների համար վառելիք կամ վերանորոգման անհրաժեշտ ծախսեր չի տրամադրում. նրա աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը նման դեպքերում այնքան է ձգձգում այդ հատկացումներն ու ծախսերը, մինչև պատգամավորները ստիպված են լինում ամենաչնչին հարցի դեպքում խնդրել Հ. Աբրահամյանին:

Հ. Աբրահամյանը ևս մեկ սովորություն ունի: Նիստերը վարելիս նա փորձում է հնարավորինս հանդուրժող կեցվածք ընդունել իշխանություններին ուղղված քննադատությունների դեպքում՝ հատկապես, երբ դրանք գրեթե միշտ անձնավորված են լինում և երբեք իրեն ուղղված չեն լինում: Ընդդիմախոսների քննադատությունները հիմնականում ուղղված են լինում Սերժ Սարգսյանին կամ Տիգրան Սարգսյանին: Իսկ սրանց նկատմամբ անընդհատ քննադատություններ լսելը չափազանց ձեռնտու է Հ. Աբրահամյանին: Այդպիսով նա ավելի հանդուրժող և ժողովրդավար պաշտոնյայի կեցվածք է ընդունում:

Մյուս կողմից էլ՝ Ս. Սարգսյանին և Տ. Սարգսյաննին ուղղված քննադատությունների ֆոնին ինքն ավելի դրական կերպար երևալու հնարավորություն է ունենում: Նույնիսկ կարծիք կա, որ շատ հաճախ Հ. Աբրահամյանն ինքն է նման քննադատությունները ստվերային կերպով ուղղում այս պաշտոնյաների դեմ: Հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում, ասում են, Հ. Աբրահամյանի հետ կա ներքին պայմանավորվածություն, որ ԱԺ նիստերին միշտ պետք է հնարավորություն ունենան սուր կերպով քննադատել իշխանություններին՝ Տ. Սարգսյանին, երբեմն էլ Ս. Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում