Համացանցում հայտնվել է նոր «Last Days of Michael Jackson» (Մայքլ Ջեքսոնի վերջին օրերը) վավերագրական ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը ցուցադրել է ABC հեռուստաալիքը:
https://www.youtube.com/watch?v=Zb8BMTC20_g
Երկու ժամ տևողությամբ ֆիլմում ցուցադրվում է լեգենդար երգչի ճանապարհը դեպի հաջողություն և իր անձնական կյանքը: Ֆիլմը կներառի նաև նախկինում չհրապարակված երգչի տված հարցազրույցը Բարբարա Ուոլթերսի և լրագրող Դայան Սոյերի հետ: Ֆիլմի պրեմիերան նշանակված է մայիսի 24-ին:








































