Apple-ը սկսել է առանց ածխածնային ձուլվածքի ալյումին արտադրել, որը ծրագրում է օգտագործել իր նոր սարքավորումների համար։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մյուս կորպորացիաների հետ համատեղ, նախագծում ներդրումները 144 մլն դոլար կկազմեն։

Ալյումինի մշակման նոր տեխնոլոգիան բացառում է դրա արտադրության կարևոր փուլում՝ ձուլման ժամանակ, ջերմոցային գազերի օգտագործումը։
Այդ պատճառով ալյումին արտադրող երկու ընկերություններ համատեղ ստեղծել են Elysis ձեռնարկությունը։

«Apple ընկերությունը սատարում է տեխնոլոգիաներին, որոնք պաշտպանում են մեր մոլորակը և օգնում են մեզ պահպանել այն ապագա սերունդների համար։ Մենք հպարտանում ենք նախագծին մեր մասնակցությամբ և հույս ունենք մոտ ապագայում մեր արտադրանքն ալյումինից արտադրել, որը ձուլվում է առանց ջերմոցային գազերի արտանետումների»,-ասել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը։







































