Thursday, 23 07 2026
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար

Նիկոլ Փաշինյանի գլխավոր ռեսուրսն իր հսկայական հանրաճանաչությունն է. Ալեքսանդր Իսկանդարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համաձայնության կառավարության ձևավորումն անհրաժեշտություն է: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, նրան խորհրդարանում աջակցություն է անհրաժեշտ:

«Նիկոլ Փաշինյանի գլխավոր ռեսուրսն իր հսկայական հանրաճանաչությունն է: Հասկանալի է, որ խորհրդարանական փոքրամասնությունը, եթե կառավարություն կազմի, ապա այն երկար չի տևի: Հասկանալի է նաև, որ կադրերի խնդիր կա, իսկ Փաշինյանի շրջապատում շատ չեն կադրերը: Դրանից բացի, նրա շուրջ եղած մարդիկ հանրահավաքների լիդերներ էին, իսկ թե ինչպես իրենք իրենց կդրսևորեն կառավարման ոլորտում, այլ հարց է: Նրանք, ովքեր խորհրդարանում աջակցեցին Փաշինյանին, հասկանալի է, որ դա արվել է ոչ նրա գեղեցիկ աչքերի համար: Եվ որպեսզի առաջացած խնդիրները լուծվեն, եղած պահանջները բավարարվեն, դրա համար անհրաժեշտ է աջակցություն խորհրդարանում: Քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնալ օրենսդրական ճանապարհով, հետևաբար այս փուլում համաձայնեցված կառավարության ձևավորումն անհրաժեշտություն է»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ընդգծեց, որ ներկայում ակնհայտ է մի բան, քաղաքական ուժերի միջև շատ ինտենսիվ քննարկումներ են ընթանում:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա քաղաքագետը նշեց, որ ընթանում է պայքար, թե արդյո՞ք ՀՀԿ դերը կպահպանվի հետագա քաղաքական իրողությունում:

Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, փորձ արվեց փոքր-ինչ հետքայլ անել՝ պահպանելով Հանրապետականն իր ունեցած դերով: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ այդ փորձը չհաջողվեց և արդեն հանրապետականները ստիպված էին ևս զիջել, ինչն արեցին մայիսի 8-ին: Եվ հիմա նրանց կողմից, ամեն ինչ արվում է, որ կուսակցությունը միասնական պահպանվի ու հետագա իրողություններում որևէ դիրք զբաղեցնի խորհրդարանում:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը՝ քաղաքագետը նշեց, որ փոքր-ինչ բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Խոսվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ է խորհրդարան, և որպեսզի խորհրդարանում այդ փոփոխություններն ընդունվեն, պետք է աջակցություն: Դրան հասնելու համար կամ պետք է նրանց հետ պայմանավորվել կամ շարունակել ճնշումը փողոցից, կամ և՛ նա, և՛ նա»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ դա ժամանակ կպահանջի: Նա հավանական է համարում, որ հանրապետականները երկու ոտքը կդնեն մի կոշիկի մեջ և կփորձեն դեմ կանգնել ցանկացած փոփոխության, սակայն դա նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվի, որովհետև ճնշումը կշարունակվի: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ քաղաքագետը շատ կարճ ժամկետներում ընտրությունների անցկացում չի ակնկալում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում