Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

«Ժառանգությունը» դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները քաղաքացիների հանդեպ

Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքացիական հավաք Ազատության հրապարակում, ապա երթ, որի նպատակն էր պահանջել ՀՀ գործող իշխանություններից հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը և հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։

Հավաքի և երթի կազմակերպիչները և մասնակիցները գործել են բացառապես ՀՀ Սահմանադրության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, երթը եղել է խաղաղ, իսկ դրա մասնակիցներն՝ անզեն: Սակայն ոստիկանությունը՝ խախտելով ՀՀ օրենքները, արհեստական և ապօրինի խոչընդոտներ է հարուցել երթի մասնակիցների առջև նախ Հյուսիսային պողոտայում, ապա Ամիրյան փողոցում և վերջապես՝ շրջանակի մեջ է առել երթի մասնակիցներին Նալբանդյան փողոցի վրա, ուժ է գործադրել նրանց հանդեպ, ապաև բերման ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամների: Հայ խաղաղ բնակչության դեմ սովետական հրոսակների տխրահռչակ «Կոլցո» գործողության այս յուրօրինակ կրկնությունը տարակուսանքի տեղիք է տալիս և ՀՀ քաղաքացիների մոտ կարող է առաջացնել միմիայն վրդովմունքի և բողոքի զգացումներ: Առավել զավեշտալի է այն, որ ավելի ուշ ոստիկանությունը չի զլացել և մի ամբողջ վաշտ ներգրավվել Հյուսիսային պողոտայում դեպի գրասենյակ շարժվող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և Աբովյան փողոցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առջև պատ կազմելու և նրանց տեղաշարժը խոչընդոտելու նպատակով: Վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքը վերականգնվել է միայն 17:00-ի մոտակայքում, այսինքն՝ ավելի քան 1,5 ժամ հետո, որից հետո իրավախախտ ոստիկանները ցրվել են:

Ոստիկանության ապօրինի գործողությունները մենք գնահատում ենք որպես հրահանգված քաղաքական հետապնդում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պայքարող քաղաքացիների դեմ: Պահանջում ենք՝ անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել օրինազանց ոստիկաններին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում