Femen-ի ակտիվիստուհին մահվան կիսամերկ հրեշտակի կերպարով, մարմնին՝ «Դիկտատուրան պետք է մեռնի» գրությունը, Կիև-Պեչորյան տաճարի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել: Այս մասին հայտնի է դառնում կազմակերպության կայքից, փոխանցում է gazeta.ru-ն:
Ակտիվիստուհիների խոսքով՝ այդ ներկայացումը պետք է ցուցադրեր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատժի անխուսափելիությունն այն բանի համար, որ նախագահը «Բերկուտի» ձեռքով Կիևի Մայդանում ծեծել է երեխաների և խաղաղ քաղաքացիների»:
Ավելի վաղ Վիլնյուսում ձերբակալվել էր Femen-ի ևս մեկ ակտիվիստուհի, որը ԵՄ-ի դիվանագետների առջև հայտնվել էր կրծքին Ukraine to EU գրությամբ:








































