Thursday, 23 07 2026
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Սերժ Սարգսյանը մի քանի տարբերակ ուներ, բայց արժանապատիվ գնաց. Իսկանդարյան

«Իրենց ռեսուրսները բավարար չեն, և ես կարծում եմ՝ առաջիկա նույնիսկ ժամերի ընթացքում դա տեղի կունենա։ Թաքնվելու տեղ չունեն, փորձեցին պայքարել, դիրքերը պահել, բայց դա անհեռանկար է։ Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը կդառնա վարչապետի պաշտոնակատար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ միֆ է այն տեսակետը, թե ԵԱՏՄ անդամ երկրներում իշխանափոխություն տեղի չի ունենում. «ԵԱՏՄ-ում կան տարբեր երկրներ՝ Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ռուսաստան և վերջում նաև՝ Ղրղըզստան։ Ես օրերս ցանկն էի կազմել այն երկրների, որտեղ նման իրադարձություններ են տեղի ունեցել՝ Ֆիլիպիններ, Սերբիա, մինչև Աբխազիա, Հարավային Օսիա, Վրաստան, Ուկրաինա։ Ամենանման երկիրը Ղրղըզստանն է, իսկ Ղրղըզստանը ԵԱՏՄ անդամ է»։

Իսկանդարյանի դիտարկմամբ՝ իրականությունը փոխվում էր ժամ առ ժամ, սկզբում Սարգսյանը փորձում էր վերահսկել իրավիճակը: «Բայց երբ գնում էր իրավիճակի ապակենտրոնացում, երբ հանրահավաքները վերածվեցին քաոտիկ իրադարձությունների, երբ այն աշխարհագրորեն այլ տեսք ստացավ, փոխվեց նաև սոցիալապես՝ սկզբում երիտասարդներ էին, հետո արդեն ոչ միայն։ Մինչև այդ իշխանությունները դասական ոստիկանական մեթոդներով էին գործում, իսկ երբ ապակենտրոնացավ՝ դա դարձավ անհնար։ Իսկ առջևում ապրիլի 24-ն էր, պատկերացրեք՝ ինչքան մարդ կար դրսում, անպայման ինչ-որ կողմից կբղավեին՝ «Մերժիր Սերժին», և մարդկանց քանակը ավելի մեծ կլիներ, քան կար նախկինում։ Ելքը մեկն էր՝ կա՛մ ապրիլի 23-ին հայտարարել արտակարգ դրություն, որն անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ, կա՛մ էլ գնալ զիջման»,- նկատեց քաղաքագետը։

Ըստ Իսկանդարյանի՝ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց գնալ զիջման՝ մի քանի պատճառով. «Առաջինը՝ նա մարդ է, ով սկսեց իր նախագահությունը Մարտի 1-ով, և գնալ մոտավորապես այդպիսի իրադարձություններով նա չէր ուզում, երկրորդը՝ դա մեծ քաղաքական ռիսկ էր պարունակում։ Նա գնաց արժանապատիվ, նույնը չենք կարող ասել իր նախագահության ողջ ընթացքի մասին, բայց դա վատ քայլ չէր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում