Monday, 27 07 2026
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան

«Այնտեղ, ուր Արևելքը հանդիպում է Արևմուտքին». Gulf News-ի հատուկ թողարկումը Հայաստանի գրավչությունների մասին

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի ներդրումային առավելությունները։ Երկրի իմիջն ու գործարար միջավայրը բացահայտող հոդվածները տպագրության է պատրաստել «Global FDI reports» գործակալության Հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հյուրը նշեց, որ բացի տպագիր տարբերակից հասանելի է նաև օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը։ «Տպագիր տարբերակում և կայքում դուք կտեսնեք բոլոր հարցերն ու պատասխանները, հարցազրույցները, որոնք մենք վարել ենք այս թողարկման պատրաստման ժամանակ: Եվ ամենակարևորը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն է. նա առատաձեռնորեն մեզ նվիրեց բավականին երկար ժամանակ` անդրադառնալով պետության զարգացման հեռանկարին»,-ասաց Պաուլինա Գալարդոն:

Նրա խոսքով` «Այնտեղ, ուր Արևելքը հանդիպում է Արևմուտքին» խորագրով հատուկ թողարկման մեջ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական վերլուծությանը, ներդրումային հզոր ներուժ ունեցող ոլորտներին (բանկային համակարգ, վերականգնվող էներգետիկա, տուրիզմ, արդյունաբերություն և այլն), առևտրային արտոնյալ ռեժիմներին, ՀՀ-ԱՄԷ, ինչպես նաև Ծոցի երկրների հետ հարաբերություններին: Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնող հատվածն էլ վերնագրվել է «Կովկասի Սիլիկոնային հովիտը»:

Պաուլինա Գալարդոն տեղեկացրեց, որ օրաթերթն ունի 250 հազար տպագիր շրջանառություն, դրան զուգահեռ նաև առցանց տարածում: «Ինչ վերաբերում է առցանց թողարկումներին, ապա մենք գտել ենք ստեղծարար ձևաչափ` կայքի միջոցով կարողանում ենք այս տեղեկատվությունը տեղ հասցնել Ծոցի տարածաշրջանի այլ երկրների ընթերցողներին: Մենք նաև Հայաստանի մասին գովազդներ ենք տեղադրել «Khaleej times»-ում, «The Economist»-ում, «Gulf News»-ում` ակտիվ հղում կատարելով կայքին ու մեր կողմից պատրաստված նյութերին»,-հավելեց Գալարդոն:

Մեր երկրին նվիրված թողարկումը հարցազրույցներ է ընդգրկում նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամ) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն էլ նշեց, որ մեծ սիրով են աջակցել «Gulf News»-ի Հայաստանին անդրադառնալու նախաձեռնությանը: «Ծոցի երկրների հետ քաղաքական հարաբերությունները շատ ավելի առաջ են, քան տնտեսական հարաբերությունները: Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ծոցի մնացած երկրները մեզ համար առաջնային թիրախային երկրներից են, որտեղից կարող ենք ներդրողներ ու ներդրումներ ներգրավել: Այս հրապարակումով արաբական երկրներին հստակ ուղերձ ենք հղում, որ եկեք Հայաստան, ներդրումներ կատարեք այստեղ, քանի որ միջազգային համագործակցության պայմանագրերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ շատ ավելի լավն են ու կարող են օգտվել տրամադրվող արտոնություններից: Այս կայքն ու հրատարակությունը կօգնեն, որ այս ուղերձը հասցնենք նրանց»,-նշեց Արմեն Ավակ Ավակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում