Thursday, 23 07 2026
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին

Խավարման կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 29-ին` ուշ երեկոյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին:

Առավոտյան ժամերգության ընթացքում Խավարման կարգի խորհրդի շուրջ քարոզեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Մեր Եկեղեցու ծիսական կյանքի և Քրիստոսի կյանքի պատմության ամենից հուզառատ և իրադարձություններով հարուստ օրեր ենք ապրում այս օրերին. օրեր, որոնք հագեցած են իրարամերժ, հակադիր զգացումներով և պատկերներով: Մի կողմից անսահման սեր, իսկ մյուս կողմից՝ չհաղթահարվող ատելություն, մի կողմից անչափ ազնվություն և գիտակցություն, մյուս կողմից՝ խորը և անհաղթահարելի նենգություն և կեղծություն, մի կողմից լույս, մյուս կողմից՝ խավար, տառապանք և պատիժ, երջանկություն և դժբախտություն:

Քրիստոս անսահմանորեն սիրեց մարդկանց, խնամք ցուցաբերեց ոչ միայն Իր անմիջական աշակերտների, այլ նաև այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր կարոտ էին Իր հոգատարության: Նա բուժեց կաղերին, կույրերի աչքերին լույս պարգևեց, խուլերն էլ գտան իրենց լսողությունը, բորոտները բժշկվեցին: Աշակերտները, ովքեր ընդամենը պարզ ու անհայտ ձկնորսներ էին, կարճ ժամանակամիջոցում դարձան հանրահայտ և հանրահռչակ: Մարդիկ ոչ մի չարություն, ոչ մի անհանդուրժողականություն և ոչ մի վատություն չտեսան Քրիստոսից, բայց Քրիստոսի նկատմամբ ատելությունը, թշնամանքն օրեցօր աճում էր ու զորանում, և Քրիստոս դարձավ նախանձի, ատելության և թշնամության թիրախ: Քրիստոսին հետապնդում էին ինչպես հրեաները, փարիսեցիներն ու դպիրները, այնպես և հռոմեացի զինվորները. Քրիստոս հարվածներ էր ստանում, ինչպես օտարներից, այնպես էլ յուրայիններից, Քրիստոսի աշակերտներից մեկը՝ Հուդան, արծաթսիրության, ագահության պատճառով մատնեց Նրան: Պետրոսը, որ բազմիցս հավաստիացրել էր իր լիակատար հավատարմության մասին, երեք անգամ ուրացավ Քրիստոսին տառապանքի ու փորձության ամենածանր պահերին: Եվ նրան հետևեցին նաև մյուս աշակերտները: Քրիստոս մտրակվեց, նվաստացվեց, անարգվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչը բարձրացվեց և թվում էր՝ թե չկա տառապանքի ու չարչարանքների որևէ այլ տեսակ, որը չգործածվեր մեր Տիրոջ նկատմամբ:

…Այսօր մենք համախմբվել ենք այս սուրբ Տաճարում ոչ թե ընդամենը հիշելու պատմական այս իրադարձությունները, ոչ թե հաստատելու դրանց պատմական իսկությունը, այլ վերապրելու այդ իրադարձությունները, եկել ենք Քրիստոսին չարչարակից լինելու, կիսելու Նրա տառապանքները, եկել ենք հաղորդ դառնալու Նրա չարչարանքներին: Մենք զգում ենք ցավի ու տառապանքի այն ձայները, որոնք արձակում էր Քրիստոս Իրեն չարչարանքի ենթարկելու պահերին, լսում ենք արյուն, քրտինք դարձած Նրա աղոթքները, Նրա հույզերը, Նրա կտտանքները, հոգու բողոքները: Նույն այդ բողոքներով, տագնապներով ենք պատված մենք այսօր այս սուրբ եկեղեցում, որպեսզի չարչարակից լինենք Քրիստոսին՝ մեր Տիրոջը:

Չարչարակից լինենք, բայց նաև երբեք ու երբեք չընկրկենք…Քրիստոս անսահմանորեն սիրեց տրտմությունը, բայց երբեք չվախեցավ լացից ու տրտմությունից: Քրիստոս սիրելով սիրեց լույսը, բայց երբեք չերկնչեց խավարից, Նա սիրեց ու նվիրվեց հաղթանակին, բայց երբեք չընկրկեց այդ հաղթանակի համար տառապանքով հատուցելու հեռանկարից», – նշեց Արշակ եպիսկոպոսը:

Սրբազան Հայրը հորդորեց ներկաներին` Տիրոջ նմանությամբ փշերի, տառապանքների և փորձությունների միջոցով անցնելիս, չընկրկել ու չնահանջել, այլ շարունակել առաջնորդվել Քրիստոսի սիրով, համառորեն ընդառաջ գնալ փորձություններին ՝ հասնելու համար հաղթական վախճանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում