Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

«Հայ-ռուսական ՀՕՊ-ի ստեղծումը լրջորեն կանհանգստացնի Վրաստանին»

Հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը միշտ էլ անհանգստացրել է Վրաստանին և վրաց ժողովրդին. սա շատ նուրբ հարց է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ Կրեմլում արած այն հայտարարությանը, թե Ռուսաստանը մտադիր է առաջիկայում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել։

Նրա խոսքով՝ ելնելով աշխարհաքաղաքական մի շարք հանգամանքներից՝ նման պայմանավորվածության կյանքի կոչումը ծայրահեղ անցանկալի երևույթ կլինի:

«Տարածաշրջանային կայունության պահպանման տեսակետից սա շատ կարևոր հարց է՝ մանավանդ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո: Չնայած վրացական մամուլի հրապարակումներին, թե պատերազմի օրերին կարող էր կիրառվել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինուժը, նման բան չեղավ: Չգիտեմ՝ դա հայկակա՞ն կողմի հստակ դիրքորոշումն էր, թե՞ Ռուսաստանի որոշումը, սակայն նման բան չպատահեց:

Գյումրիի ռուսական ռազմաբազան արդեն իսկ մեծ անհանգստություն է Վրաստանի համար, ուր մնաց՝ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը:

Ուզում եմ հուսալ, որ այսուհետ ևս միմյանց հանդեպ մեր երկրների պատմական-ավանդական պարտավորությունները կպահպանվեն՝ որքան էլ Հայաստանն ու Վրաստանն այսօր տարբեր աշխարհաքաղաքական պլատֆորմների են հարում»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը՝ համոզմունք հայտնելով, որ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու պարագայում կտուժի ինչպես տարածաշրջանային կայունությունը, այնպես էլ հայ-վրացական հարաբերությունները:

Վրացահայ գործչի գնահատմամբ՝ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրները չեն կարող թիկունքից հարվածել միմյանց:

Հիշեցնենք, որ երեկ Կրեմլում մի շարք ուժային կառույցների բարձրագույն հրամանատարական պաշտոններում նշանակված զինվորականների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է առաջիկայում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում