Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հոկտեմբերի 27-ից` Մարտի 1. Քոչարյանի արյունոտ իշխանության հետագիծը

Այսօր մեր նորագույն պատմության թերևս ամենաողբերգական օրերից մեկն է: Արդեն տաս տարի է` մարտի 1-ը Հայաստանում ասոցացվում է ոչ թե գարնան գալստյան, բնության զարթոնքի, այլ` իշխանության արյունոտ հաշվեհարդարի, սեփական քաղաքացիների դեմ իրականացված ոճիրի հետ: Դժվար է անգամ պատկերացնել, որ որևէ նույնիսկ օկուպացիոն իշխանություն կարող է իր պաշտոնավարման տաս տարիների ընթացքում դառնալ երկու արյունոտ սպանդի, պետականության դեմ ուղղված աննախադեպ հանցագործությունների հեղինակ: Հոկտեմբերի 27-ն Հայաստանի պետական ավագանու, ինքնիշխանության գաղափարն ու արժեքն իր մեջ կրող էլիտայի դեմ ուղղված քայլ էր: Այդ օրը կտրվեց Երրորդ հանրապետության վերջին թելը: Միայն այդ ճանապարհով Հայաստանում հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամրապնդումը. վերջինս «անգլիական թագուհուց» վերածվեց ավտորիտար ղեկավարի` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին:

Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միայն Ռոբերտ Քոչարյանի փառասիրությունը, քինախնդրությունը, հարստանալու անհագ մոլուցքը չէին կարող Հոկտեմբերի 27-ի մոտիվ դառնալ, եթե Հայաստանի երկրորդ նախագահի ցանկությունները չհամընկնեին Մոսկվայի` Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու, մեր երկիրն օկուպսցնելու ձգտման հետ: Հոկտեմբերի 27-ը Մոսկվայի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության համատեղ ոճիրն է Հայաստանի պետականության, ինքնիշխանության դեմ:

Սակայն նույնիսկ նման աննախադեպ ոճիրից հետո Հայաստանի հասարակությունը պահպանում էր իր սուբյեկտությունը, խոչընդոտում էր Հայաստանի օկուպացիային: Քոչարյանի իշխանությունը, Մոսկվան հզոր հասարակական դիմադրության հանդիպեցին 2003-04թթ-ին, 2008-ի համաժողովրդական շարժման զարթոնքի օրերին: Մարտի 1-ը եկավ փոխլրացնելու Հոկտեմբերի 27-ին: Մարտի 1-ն արյունոտ հաշվեհարդար էր պետականության և ազատության հիմնական ամրոցի` հասարակության դեմ: Ռուսական կայսրությունը, նրան հպատակ, օտարածին ռեժիմը հասկացան, որ քանի դեռ ոչնչացված չէ Հայաստանի հասարակության դիմադրությունը, սուբյեկտությունը, անհնար է մեր երկրի վերջնական օկուպացիան, հնազանդեցումը:

Պատահական չէ, որ Մարտի 1-ի արյունոտ սպանդը, Հայաստանի քաղաքացիների գնդակահարությունը տեղի ունեցան Պուտին – Քոչարյան մոսկովյան հանդիպումից հետո: Այսօր հիշատակի օր է, երբ մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի տաս հպարտ քաղաքացիների շիրիմների, անմեռ հիշատակի առջև:

Միևնույն ժամանակ` այսօր պայքարի և վճռականության օր է` այն վստահ ու հաստատ գիտակցումով, որ Հայաստանը չի վերագտնի իր ազատությունն ու արժանապատվությունը, քանի դեռ բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում