Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Հալեպ մարզում գտնվող ռազմաբազայում, որը գտնվում էր գրոհայինների ձեռքում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով զինվորականներին:
Հալեպի միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված ռազմական օբյեկտի համար լարված մարտերը ընթանում էին վերջին մի քանի օրերին: Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ կառավարական զորքերն ամբողջությամբ ստանձնել են «Բազա 80»-ի վերահսկողությունը: Զինվորականներն ընդգծել են, որ ռազմաբազան առանցքային ռազմավարական օբյեկտ է տարածաշրջանում:
Նշենք, որ Սիրիայի զինված ընդդիմության գրոհայինները ռազմաբազան գրավել էին օգոստոսի սկզբին:








































