Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Կաֆեների խաղ ա․ նկարիչներն ահազանգում են՝ անհայտ օլիգարխի պատճառով Սարյանի պուրակը կարող է փակվել

Երևանի Սարյանի պուրակի նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է․ Երևանի քաղաքապետարանը  խնդիրներ է ստեղծում արդեն շուրջ 20 տարի Սարյանի պուրակում  նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպող «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միություն հասարակական կազմակերպության համար։

Այս մասին ահազանգում է  «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն, «Մայրաքաղաք» ԱԳՄ ՀԿ նախագահ  Նարինե Վարդանյանը։ Վերջինս այս մասին  օրերս բաց նամակ էր հրապարակել, որտեղ նշված էր, որ  Երևանի քաղաքապետարանն այս կազմակերպության հետ չի վերակնքում տարածքի վարձակալման պայմանագիրը։  Նարինե Վարդանյանի և  նկարիչների պնդմամբ, ամենայն հավանականությամբ, տարածքը  հանձնվել է այլ  մարդու, որը ցանկանում է մայրաքաղաքի  կենտրոնական այս տարածքում այլ գործունեություն ծավալել։

«Դա բռնության է նման, որ միության անդամներին անգամ տեղյակ չպահելով՝ փորձում են ինչ-որ փոփոխություններ մտցնել, քաղաքապետարանը գոնե պետք է տեղյակ պահեր, որը, սակայն չի արել և հիմա էլ փորձում են Սարյանի պուրակն ինչ-որ ուրիշ մեկին  տալ։ Արդեն 30 տարի է, որ ես այս պուրակում եմ կանգնում՝ նկարների պատվերներ եմ ընդունում, նկարում եմ և սա գեղարվեստական-մշակութային միջավայր է, ոչ թե շուկա, որ մեկից վերցնեն տան ուրիշին ․ հովանավորչությունն  ու նման այլ բացասական երևույթները պակաս չեն մեր երկրից, այսինքն գալիս են մարդիկ, ովքեր մտածում են, թե իրենց դեմ խաղ չկա և փորձում են մարդկանց ձեռքից ինչ-որ բան խլել, ինչ-որ բան փոխել,  քաղաքի ամենալավ տարածքներն իրենցով անել ու այդ ամենը համապատասխան կառույցների թողտվությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց նկարիչներից մեկը։

Մեկ ուրիշ նկարիչ  էլ իր հերթին հավելեց․ «Ունենք-չունենք համաշխարհային մի հատ դեմք ունենք՝ Մարտիրոս Սարյանն է, որ իրենով ենք  նկարիչների միությունը ստեղծել, հիմա կանգնում ենք այս պուրակում նկարներ ենք ցուցադրում-վաճառում, մի երկու կոպեկ էլ մենք ենք աշխատում, հիմա քաղաքապետը դրել այդպիսի որոշում է կայացրել,  բա  էդ դեպքում մենք ի՞նչ  անենք, ո՞ւր գնանք, Սարյանի արձանի հետ գնանք, թե՞ առանց  արձան գնանք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում