ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով Հայաստանը պարտավորություն է վերցնում իրականացնել Սահմանադրության մեջ և օրենքներում գրված դրույթները, իսկ ԵՄ-ն պարտավորվում է դրա համար վճարել, «Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ԱլԳ և ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:
Իգիթյանի խոսքով՝ փաստաթուղթը հնարավորություն է տալիս արտահանել ոչ թե աշխատուժը, ինչպես օրինակ՝ ՌԴ-ն, որը հնարավորություն է տալիս հայերին աշխատել իր երկրում, այլ թույլ է տալիս, որ պետությունը հնարավորություն ունենա աշխատանքի ուժն իր պրոդուկտի ու ծառայության մեջ արտահանել:
«Սերժ Սարգսյանից, Կարեն Կարապետյանից բռնած՝ մինչև վերջին նժդեհական հանրապետականը, պետք է հասկանա, որ սա է Հայաստանի ապագան: Համաձայնագրում նախաբանից սկսած՝ նշվում են այն պայմանները, որով եվրոպական երկրները դարձել են զարգացած երկրներ: Սա է Հայաստանին անհրաժեշտ», – նշեց նա:










































