Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ՀԷՑ-ում ներդրվելու է 248.2 միլիարդ դրամ, որից 6.2 միլիարդը` 2018-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջիկա տասը տարվա ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցների 30 տոկոսը կուղղվի լարման ցանցերում սարքավորումների արդիականացմանը: «Տաշիր» խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2018- 2027 թթ. ներդրումային ծրագիրը կազմում է 248 միլիարդ 224,9 միլիոն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից 6 միլիարդ 276,1 միլիոն դրամը՝ 2018 թվականին:

«Ընկերության ֆինանսական հաջողությունները հիմնականում պայմանավորված են կազմակերպչական միջոցառումներով: Տեխնիկական առումով ընկերությունը վերազինման, սարքավորումների, օդային ու մալուխային գծերի փոխարինման կարիք ունի: Երբեմն բաժանորդներից լսում ենք արդարացի բողոքներ էլեկտրամատակարարման հետ կապված: Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է բաշխման գործառույթի բարելավումը»,-ասաց նա:

Նախատեսվող ներդրումների 27 տոկոսը կուղղվի էլեկտրահաղորդման գծերի փոխարինմանը, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման համար կպահանջվի ընդհանուր ներդրումների 23 տոկոսը, որի շրջանակում բոլոր բնակիչները միացված կլինեն այդ համակարգին: Ցանցի ընդլայնման վրա կծախսվի միջոցների 13 տոկոսը: «Ամբողջ ծրագիրը երեք հիմնական փուլերի է բաժանված: Առաջին փուլով, որը կտևի մինչև 2020 թվականը, նախատեսված է իրականացնել ծրագրի 42 տոկոսը»,-նշեց Կարեն Հարությունյանը:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում` էլեկտրաէներգիայի կորուստները կնվազեն առնվազն 4.6 տոկոսային կետով: «Ընթացիկ նյութական ու նորոգման ծախսերը կնվազեն շուրջ 50 տոկոսով: Մենք կունենանք հոսանքազրկումների տևողության և հաճախականության կտրուկ նվազում, կբացառվեն լարման շեղումների դեպքերը»,-ասաց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում