Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Մի քանի տարի շարունակ լսում եմ փառատոնի, ձեր գեղեցիկ երկրի մասին. Մարկուս Միլլերի մենահամերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ 2017»-ը

Հանրահայտ բասիստ, կոմպոզիտոր, գործիքավորող, «Գրեմմի»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի կարծիքով` ջազ երաժշտութունն ինքնաարտահայտման լավագույն միջոցն է: Երաժշտի մենահամերգով կազդարարվի «Երևան ջազ ֆեստ 2017»-ի մեկնարկը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մի քանի տարի շարունակ լսում եմ այս փառատոնի, ձեր գեղեցիկ երկրի մասին: Երբ իմացա, որ կարող եմ մասնակցել ջազ ֆեստին և մեկ օր անցկացնել այստեղ, շատ ոգևորվեցի: Փառատոները նոր լսարանի հետ հաղորդակցվելու հիանալի միջոց են: Իսկ մեծագույն ձեռքբերում եմ համարում, երբ երաժիշտը երեք նոտա է նվագում ու մարդիկ ճանաչում են նրա ձեռագիրը: Ինքնատիպ ստեղծագործողներ կան: Չգիտեմ երեք նոտայից ինձ կճանաչեն, թե ոչ, բայց հինգ նոտայից` հավանաբար»,- նշեց Միլլերը:

Մարկուս Միլլերը համագործակցել է մի շարք նշանավոր երաժիշտների հետ: «Պետք է առանձնացնեմ Մայլս Դեյվիսին, որի ազդեցությունն ինձ վրա բավականին մեծ է: Անչափ գնահատում և սիրում եմ Սթիվի Ուանդերին. ափսոս նրա հետ հաճախ հանդես գալու հնարավորություն չեմ ունեցել: Այս ոլորտում մեծերը շատ են»,-ընդգծեց երաժիշտը:

Միլլերին մարդ-նվագախումբ են անվանում, քանի որ նա բազմաթիվ երաժշտական գործիքների վարպետ է: Մարկուս Միլլերի խոսքով` ինքը շատ ուրախ է, որ երաժշտասեր հանրությունն իրեն այս կամ այն գործիքը ընտրելու խնդրի առաջ չի կանգնեցնում: «Սիրում եմ բոլոր երաժշտական գործիքները, դրանցից ամեն մեկն իր յուրահատկությունն ունի: Տասը տարեկանից կլարնետ եմ նվագում, ստեղծագործելիս դաշնամուրի օգնությանն եմ դիմում, բայց բասն ինձ համար առանձնահատուկ է»,-ասաց բասիստը:

Անդրադառնալով ջազի առանձնահատկություններին` նա շեշտեց, որ ջազ համերգները յուրօրինակ են, քանի որ անմիջական կապ է ստեղծվում երաժիշտների և լսարանի միջև: Մթնոլորտը, էներգետիկ դաշտը հնարավորություն են տալիս ստեղծագործել, բեմում իմպրովիզներ անել, փոխել երաժշտության տեմպը, ռիթմը:

«Պետք է խոստովանեմ, որ ակումբային ջազ եմ սիրում: Բայց կարևորում եմ, որ այն հնչի նաև համերգասրահներում: Կան մարդիկ, ովքեր ակումբային երաժշտությունը ցածր են դասում համերգասրահներում հնչող երաժշտությունից, ուստի լավ է, որ հատկապես ԱՄՆ-ում այն առաջին անգամ հնչեց Քարնեգի հոլում: Ներկայումս հաճախ ենք նման համերգներ ունենում»,-եզրափակեց Միլլերը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում