Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով երեք տարի առաջ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման պետբյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար, երեկ ազատ արձակվեց: Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք Վազգեն Խաչիկյանը դեռ ՀՀԿ-ակա՞ն է:
«Ամբողջ հարցն այն է, որ դատավճռի հրապարակման պահից նրա կուսակցական գործունեությունը դադարեցվել է, և եթե պարոն Խաչիկյանը հիմա այլ կարգավիճակում է՝ ազատության մեջ է, ապա եթե ցանկանա, մեր կառույցները նոր կքննարկեն՝ մեր շարքերում անդամագրե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Վազգեն Խաչիկյանը հանրապետական չէ:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի









































