Wednesday, 22 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին

Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահն իր պաշտոնանկության համար մեղադրում է Հայաստանին

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորական թեկնածու Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ ժամանակին իրեն պատմագիտական ընկերության նախագահի պաշտոնից հեռացրել են հենց ԱՄՆ-ի ու Հայաստանի պատճառով.

«Բոլորը կարծում էին, թե ինձ Թուրքիայի պատմագիտական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացրել են 2007 թվականին Կայսերիում իմ հնչեցրած հայտարարությունների պատճառով: Այն ժամանակ ես նշել էի, որ իրենց քուրդ համարող շատերն ունեն թուրքմենական ծագում, մյուս կողմից՝ իրենց քուրդ և մասնավորապես քուրդ-ալևի համարողների մեծ մասն էլ մահմեդականացած հայեր են:

Սակայն կրկնում եմ, որ ես այս խոսքերի համար չեմ հեռացվել աշխատանքից: Աշխատանքից իմ հեռացվելու պատճառն այն էր, որ Թուրքիան Շվեյցարիայում Հայաստանի և ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ էր վարում, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը:

Իմ հեռացումից հետո արդեն բոլորին հայտնի դարձավ «հայկական գործոնի» մասին: Այդ բանակցությունների ժամանակ էլ Հայաստանն ու ԱՄՆ-ը պահանջել էին ինձ հեռացնել պատմագիտական ընկերության նախագահի պաշտոնից, ինչն էլ և տեղի էր ունեցել»։

Հիշեցնենք, որ իր հակահայկական մոտեցումներով հայտնի Յուսուֆ Հալաչօլղուն Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահի պաշտոնից հեռացվել է 2008 թվականի հուլիսի 23-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում