Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած տրոլեյբուսի վթարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 6 քաղաքացիներից 1-ը երեկ երեկոյան դուրս է գրվել. այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն տնօրեն Արեն Բաբլումյանը:
Դուրս գրված տուժածը երիտասարդ տղա էր:
«Մնացած 4-ի վիճակը կայուն ծանր է: Հատկապես ծանր է 48-ամյա մի տղամարդու վիճակը, նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ»,- շեշտեց նա:








































