Tuesday, 14 07 2026
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

«Հովսեփ Օրբելին քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի». Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ և ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արևելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նրանք բարձր են գնահատել Հովսեփ Օրբելու՝ հռչակավոր հայորդու ներդրումն արևելագիտության զարգացման գործում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հովսեփ Օրբելին ոչ միայն գիտության կամ արևելագիտության ոլորտում հանճար էր, այլ նաև մեծ քաղաքացի: Ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին նա թուրքական կառավարության ոչնչացումից փրկեց Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի մշակութային գանձերը, այդպես էլ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մնաց Լենինգրադում և կազմակերպեց Էրմիտաժի պաշտպանությունն ու թանգարանային նմուշների տարհանումը: Օրբելին 1946 թվականին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ բացահայտեց ֆաշիզմի բարբարոսական էությունը: Իրավամբ, Հովսեփ Օրբելին Լենինգրադի պաշտպանության, շրջափակման հաղթահարման և քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի»:

Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որի ընթացքում գիտական ելույթով հանդես է եկել ռուս հայտնի արևելագետ Յուրի Պիոտրովսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում