Saturday, 25 07 2026
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին. Արամ Սարգսյան

Եթե Սերժ Սարգսյանը կազինոյում խաղար, համապատասխան գաղտնի ծառայություններն անպայման կիմանային այդ մասին և փաստը կօգտագործեին մեր երկրի դեմ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը:

«Կարծում եմ` ՀՀԿ-ն, և ոչ թե Սերժ Սարգսյանը պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին, այլապես ամեն բան նմանվում է պրովինցիալիզմի: Խոսքը պետության հեղինակության մասին է: Ամեն մարդ կարող է ասել մի բան կամ որևէ մեկի վրա ցեխ շպրտել`իմանալով, որ չի պատժվի: Պետք չէր Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում կազինոներում խաղալու մասին հարց տալ: Ի՞նչ է, մեր ներքին խնդիրներն ուզում ենք ուրիշի տա՞նը լուծել: Ուզում ենք, որ դրսի քեռի՞ն գա ու մեր խնդիրները լուծի»,- նշեց նա` հավելելով, որ թեպետ իր ասածը կոնկրետ Փոստանջյանին չի վերաբերում, սակայն Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր որոշ գործողությունների դիմաց կոնկրետ ուժերի կողմից ֆինանսավորվում են:

Արամ Սարգսյանի խոսքով՝ գենդերային հավասարության մասին օրենքի դիմաց Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսավորում է ստացել նաև կառավարությունը: «Պարոն վարչապետից, սրանից բացի, պետք է բացատրություն պահանջել նաև գազի գնի բարձրացման համար»,- ասաց նա:

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ մենք ճահճի մեջ ենք, որը կոչվում է խոր գավառականություն: «Ինչ վերաբերում է վերջին տարիներին իրականացվող արտաքին քաղաքականությանը, ապա կասեմ, որ նկատելի սայթաքումներ չեն եղել: Օրինակ՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն ադրբեջանցիներին բացատրեց, թե ինչ կլինի իրենց հետ պատերազմ սկսելու դեպքում»,- ասաց նա` շեշտելով, որ երկրի ղեկավարի ելույթից ինքը հավանել է հատկապես այդ հատվածը:

Ամփոփելով` Արամ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի` ԵՄ-ՄՄ անդամության թեմային` նշելով, որ ճիշտ քաղաքական գիծ իրականացնելու դեպքում լիովին հնարավոր է ընդգծել մեր երկրի դերակատարությունը երկու ծրագրերում էլ:

Հիշեցնենք`ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում` հարց ու պատասխանի ժամանակ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը հարց էր հղել Սերժ Սարգսյանին: Նա հարցրել էր, թե Եվրոպայում արձակուրդի ժամանակ որքա՞ն գումար է տանուլ տվել Սերժ Սարգսյանը կազինոյում: Նախագահը նրան պատասխանել էր, որ ինքը երբևէ կազինո չի գնացել և գումար տանուլ չի տվել: «Ցավոք սրտի, 70 մլն-ի չեմ տիրապետում և եթե ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի դուք կյանքից այսքան դժգոհ չլինեիք»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում