Tuesday, 21 07 2026
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Կոմերսանտության և անվտանգության անհամատեղելիությունը

Սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը, որից հետո նա երրորդ անգամ անընդմեջ կստանձնի նախագահի պաշտոնը: Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունից հետո կսկսվի նոր կառավարության ձևավորումը, որտեղ առանցքային համարվող պետնախարարի պաշտոնը կտրվի Արցախի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին: Պետնախարարը կառավարությունում ստանձնելու է տնտեսական բլոկի պատասխանատվությունը՝ ըստ էության կատարելով փոխվարչապետի պարտականություններ:

Բակո Սահակյանը Արցախի նախագահ ընտրվեց հուլիսի 19-ին՝ Արցախի խորհրդարանի պատգամավորների 29 կողմ, 4 դեմ քվեարկությամբ: Արցախի նախագահը կուսակցական չէ, բայց նրա օգտին քվեարկեցին խորհրդարանի երեք խմբակցությունների՝ «Ազատ հայրենիք», ՀՅԴ և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավորները, ինչպես նաև միակ անկախ պատգամավոր Արսեն Առուստամյանը:

Քաղաքագիտական առումով նոնսենս էր, որ խորհրդարանում գրեթե որակյալ մեծամասնություն ունեցող «Ազատ հայրենիքը» չառաջադրեց նախագահի իր թեկնածուին: Կուսակցությունը վերահսկում է 33 մանդատներից 16-ը, իսկ կուսակցության նախագահը վարչապետ Արայիկ Հարությունյանն է: Հարությունյանը երկար ժամանակ հույս ուներ, որ հենց ինքը կարող է լինել Արցախի Հանրապետության հաջորդ նախագահը, բայց երբ Արցախում տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, բոլորի համար պարզ դարձավ, որ Բակո Սահակյանը մտադիր է շարունակել մնալ նախագահի պաշտոնում՝ առնվազն մինչև 2020 թվականը:

Ինչո՞ւ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ունենալով խորհրդարանի տեղերի գրեթե կեսը, առաջադրվելու նույնիսկ փորձ չարեց, թեև չափազանց շատ էր ուզում լինել Արցախի Հանրապետության հաջորդ նախագահը: Այս հարցի պատասխանը բոլորի համար առավել քան ակնհայտ է. նա լավ կոմերսանտ է, որը կարող է լավ ձեռնարկություն ղեկավարել, կարող է տնտեսական խնդիրներ լուծել, այդ թվում և՝ ի շահ իր ու իր մերձավոր շրջապատի, բայց նա չի կարող լինել պատերազմող երկրի առաջին դեմքը, նրան չի կարելի վստահել երկրի անվտանգությունը:

Երկրի առաջին դեմքի ընտրության հարցում անվտանգության ապահովումն առաջնահերթություն համարելը զուտ արցախյան ֆենոմեն չէ: Այդպես են դատում նաև Հայաստանում, որտեղ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կարող է լինել նա, ով կկարողանա իր վրա վերցնել երկրի անվտանգության ապահովման բեռը: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ևս այդ  չափանիշին չի համապատասխանում: Ինչպես Ղարաբաղում Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Հայաստանում Կարեն Կարապետյանը հաջողակ կոմերսանտ է, հատկապես երբ հարցը վերաբերում է սեփական բիզնես գործունեության հաջողությանը: Հանրային ընկալման իմաստով անգամ երկրի անվտանգության ապահովումն ու Կարեն Կարապետյանը չեն ընդհանրանում: Այս իմաստով Արցախի և Հայաստանի վարչապետների ճակատագրերը կարող են նույնական լինել:

Սեպտեմբերի 7-ից հետո Բակո Սահակյանը Արայիկ Հարությունյանին կնշանակի պետնախարար, ինչի շուրջ պայմանավորվել են «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչների հետ: Չի բացառվում, որ ապրիլի 9-ից հետո էլ Կարեն Կարապետյանը նոր կառավարությունում զբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը, չնայած ինչպես Արայիկ Հարությունյանը ժամանակին, նա էլ ունի առաջինը լինելու հավակնություններ:

Չնայած Արայիկ Հարությունյանը Կարեն Կարապետյանի հետ համեմատության մեջ ունի առնվազն երկու շատ ակնհայտ առավելություն: Առաջին՝ նրա վարչապետության օրոք Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել տնտեսական աճ, եթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրությանը՝ նույնիսկ երկնիշ, մինչդեռ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ոչ մի տեսանելի տնտեսական հաջողություն չի արձանագրել: Երկրորդ՝ Արայիկ Հարությունյանի ստեղծած և ղեկավարած կուսակցությունը վերջին ընտրություններում ստացավ  47 տոկոս, մինչդեռ Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահն է, և  այդ կուսակցական պաշտոնը զբաղեցնում է վարչապետ լինելու հանգամանքով պայմանավորված: Չլինի այդ պաշտոնը, նա նույնիսկ շարքային կուսակցական չի լինի

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում