Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ավարտվել է կանադացի խորհրդարանականների փաստահավաք առաքելությունն Արցախում

  «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունն ավարտել է իր քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում: Կազմակերպության նպատակն էր հավաքել և ուսումնասիրել  2016 թ. ապրիլին  տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Օգոստոսի 30-ից  սեպտեմբերի 2-ը Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենտը և Ռաչեր Հարդերը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ ալցելել են Արցախ:

Կանադացի խորհրդարանականներին Արցախում  ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Փաստահավաք առաքելության անդամներին Արցախում ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիպումների ընթացքում արծարծվել են Կանադա-Արցախ կապերին, տարածաշրջանային գործընթացներին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ էին տարածաշրջանում, կարևորել են Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու ստացած տեղեկություններն իրենց գործընկերների հետ կիսելու հնարավորությունը:

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրերը եղել է առաջնագծում, այցելել Թալիշ գյուղ և տեղում ծանոթացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագություններին առնչվող փաստերին, որոնք արձանագրված են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած փաստահավաք առաքելության ջանքերով:

 Պատվիրակությանն առաջնագիծ և Թալիշ գյուղ ուղեկցել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել նաև Կանադայի Համայնքների պալատի պատգամավորների և Մաջեդ էլ Շաֆիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահը հայտարարել է, որ գրավոր դիմելու է Կանադայի իշխանություններին  և  շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների նման կոպիտ խախտումները՝  մեղավորներին  պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում