Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Երևանի հանրակրթության վարչության պետը նշանակվել է առանց Տարոն Մարգարյանի կարգադրությա՞ն. Բախշյանի բաց նամակը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Պարոն քաղաքապետ, Ձեր ենթակաների  համար  շատ վատ  օրինակ եք ծառայում»

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ստորև գրված տեքստն արտատպել եմ Երևանի պաշտոնական կայքից.

«07.06.2017  Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:»

Փորձել եմ գտնել Ձեր այդ կարգադրությունը, սակայն, ապշած եմ, մայիս,  հունիս ամիսների Ձեր կարգադրություններում այն պարզապես  գոյություն չունի: Ամեն հիմք ունեմ կասկածելու, որ այդ կարգադրությունն ուղղակի չկա:

Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն առանց Ձեր կարգադրությա՞ն է նշանակվել, իսկ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա է տարածել այդ տեղեկությունը:

Ավելին, եթե անգամ կա, ապա  Դուք չէիք կարող այդ կարգադրության համար հիմք ընդունել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որովհետև այն կիրառվում է միայն Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը):

Ստույգ  գիտենք, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել այդ պաշտոնից, այսինքն այդ պաշտոնը ժամանակավոր չէր թափուր մնացել, հետևաբար Դուք չէիք կարող Ձեր չգրված   կարգադրությամբ այդ պաշտոնին, առանց մրցույթի նշանակել որևէ մեկին:

«Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով»: «Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:»

Մինչ օրս մրցույթի մասին հայտարարություն չկա, մրցույթը չի կայացել, կնշանակի Դուք չէիք կարող որևէ մեկին նշանակել այդ պաշտոնում:

Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով՝ նախ կարգադրությունը չկա կայքում, երկրորդ՝ նշանակման հիմնավորումը օրենքի խախտմամբ է եղել, իսկ  նման դեպքերում  «Վարչարարության մասին»  ՀՀ օրենքն ասում  է.

Հոդված 63. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը

  1. Անվավեր է առ ոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով:

Այսինքն, խախտումով  նշանակված վերոնշյալ պաշտոնյայի անցած երկու ամսվա որոշումներն ու ստորագրությունները  չեն կարող  ուժի մեջ լինել:

Խնդրում եմ պարզաբանել  այս անօրինականությունը, որը շատ տարածված երևույթ է նաև Ձեր ենթակայության դպրոցներում, շատ վատ օրինակ եք ծառայում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում