Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

«Բարև Երևանը» չի տեղեկացվել

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. ըստ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պաշտոնական կայքէջի՝  2013թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսը ():  Նա նշել է, որ միջազգային գիտաժողովի կազմակերպման հարցը տևական շրջան ընդգրկված է եղել Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության օրակարգում՝ թիվ 127 հսկողականի ներքո, իսկ հանձնարարականի կատարման ժամկետ է ամրագրվել 11.09.2013թ., ապա՝ երկարացվել մինչև 30.09.2013թ., դրա կատարող՝ Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ.Գևորգյանը, իսկ պատասխանատուն՝ Վ.Վարդանյանը:

 «Որքան էլ եկող երկուշաբթի՝ 30.09.2013թ. լրանում է հիշյալ հանձնարարականի կատարման ժամկետը, այդուհանդերձ վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, որոնց մասնակցել են նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչները, չի զեկուցվել հանձնարականի կատարման մասին, առավել ևս վերջին՝ 23.09.2013թ. խորհրդակցության ժամանակ: 

 Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2013թ. մայիսի 16-ից մինչև նոյեմբերի 13-ը և տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման ոլորտում առաջնահերթություն է հռչակել «տեղական ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը որպես հասարակության ժողովրդավարական առաջընթացի վճռորոշ տարր» :

 Ձեզ հայտնի է, որ Երևան քաղաքում տեղական ժողովրդավարության առանցքային ինստիտուտը Երևանի ավագանին է՝ իբրև տեղական ինքնակառավարման բարձրագույն և ուղիղ ընտրություններով ձևավորվող ներկայացուցչական մարմին: Հենց այդ համատեքստում չափազանց կարևորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային  իշխանությունների կոնգրեսի կազմակերպած միջոցառումը Երևան քաղաքում՝ իբրև փորձի փոխանակման, այլ քաղաքների լավագույն պրակտիկային ծանոթանալու, ՏԻՄ բարձրագույն մարմինների՝ ավագանիների միջև միջազգային համագործակցությունը խթանելու, և վերջապես՝ Հայաստանի հռչակած առաջնահերթություն-հանձնառությունը իրականացնելու հնարավորություն: Ուստի խնդրում ենք հայտնել.

 1.ե՞րբ և ինչպե՞ս են Երևան քաղաքի ավագանու խմբակցությունները տեղյակ պահվելու հիշյալ գիտաժողովի անցկացման մասին,

 2.ինչպե՞ս են ավագանու խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցելու դրան,  

 3.խնդրում ենք տրամադրել միջազգային կոնֆերանսի օրակարգը և մասնակիցների ցանկը,

 4.խնդրում ենք ապահովել «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչների մասնակցությունը հիշյալ միջազգային գիտաժողին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում